Հաղորդագրությունների խմբագրման երկար սպասված գործառույթը հայտնվել է WhatsApp-ի iOS տարբերակում

28 հունիսի, 2023  14:33

WhatsApp մեսենջերի Android-ի համար նախատեսված տարբերակի օգտատերերը 2023 թվականի մայիսի վերջին հնարավորություն ստացալ խմբագրել իրենց հաղորդագրությունները ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում։ Այժմ այս երկար սպասված ֆունկցիան վերջապես հայտնվեց մեսենջերի՝ iOS-ի համար նախատեսված տարբերակում։

Ըստ WABetaInfo պորտալի՝ iOS հավելվածը 23.12.76 տարբերակի թարմացրած օգտատերերը այժմ կարող են խմբագրել ուղարկված հաղորդագրությունները 15 րոպեի ընթացքում։ Դա անելու համար, ցանկալի հաղորդագրությանը սեղմելով, պետք է ընտրել «Խմբագրել»: Դա հնարավոր է անել միայն այն սարքից, որից ուղարկվել է հաղորդագրությունը:

Միևնույն ժամանակ, փոփոխությունների քանակի սահմանափակում չկա. 15 րոպեի ընթացքում յուրաքանչյուր հաղորդագրություն հնարավոր է խմբագրվել անսահման թվով անգամ: Եթե ​​հաղորդագրությունը խմբագրվել է, ստացողը կտեսնի «Փոփոխված» նշանը, բայց չի կարողանա դիտել փոփոխությունների պատմությունը և տեսնել հաղորդագրության սկզբնական տարբերակը:

Հիշեցնենք, որ շուտով WhatsApp-ում հնարավորություն կլինի հաղորդագրությունները փակցնել չաթերում 24 ժամ, 7 կամ 30 օր տեւողությամբ: Վերջերս ի հայտ են եկել նաև շատ այլ օգտակար գործառույթներ՝ պաշտպանություն սպամ զանգերից, մի սարքում միանգամից մի քանի հաշիվ օգտագործելու հնարավորություն, «Ալիքների» միջոցով կարևոր և հետաքրքիր նորություններին հետևելու, բարձր որակով լուսանկարներ ուղարկելու և շատ այլ հնարավորություններ։:


 
 
 
 
  • Արխիվ