Whatsapp-ը շուտով նոր օգտակար գործառույթ կստանա

26 հունիսի, 2023  18:15

WhatsApp-ում շուտով հնարավորություն կլինի հաղորդագրություններ փակցնել չաթերում 24 ժամ, 7 կամ 30 օր տեւողությամբ: Օգտատերերին այս նոր գործառույթը, անշուշտ, կգոհացնի. այն հատկապես օգտակար կլինի խմբակային չաթերի համար, որտեղ հնարավոր կլինի ամրացնել կարևոր հայտարարությունները և այլ տեղեկություններ:

Ինչպես հայտնում է WABetaInfo պորտալը, նորամուծությունը հայտնաբերվել է Android-ի համար նախատեսված մեսենջերի բետա տարբերակում՝ 2.23.13.11 համարով։ Ադմինիստրատորը կկարողանա ցանկացած հաղորդագրություն ամրացնել զրույցի վերևում, որպեսզի նրա բոլոր մասնակիցները հեշտությամբ կարողանան տեսնել կարևոր տեղեկությունները: Հնարավոր է նաև ընտրել, թե հաղորդագրությունը որքան ժամանակ կմնա ամրացված՝ մեկ օր, մեկ շաբաթ կամ մեկ ամիս: Նշված ժամանակահատվածից հետո գրառումն ավտոմատ կերպով կհեռացվի, սակայն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի այն կարելի է հեռացնել:

Պորտալի տվյալներով՝ հաղորդագրությունների ժամանակավոր ամրացման գործառույթը մշակման փուլում է և դեռ հասանելի չէ օգտատերերի լայն շրջանակին։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի այս ֆունկցիայի զանգվածային ներդրումը։

Հիշեցնենք, որ վերջերս WhatsApp մեսենջերը ստացել է բազմաթիվ օգտակար նոր հնարավորություններ, այդ թվում՝ պաշտպանություն սպամ զանգերից, մի սարքում միանգամից մի քանի հաշիվ օգտագործելու հնարավորություն, «Ալիքների» միջոցով կարևոր և հետաքրքիր նորություններին հետևելու, բարձր որակով լուսանկարներ ուղարկելու և շատ այլ հնարավորություններ։


 
 
 
 
  • Արխիվ