WhatsApp-ն ստացել է երկար սպասված թարմացումը. ուղարկված հաղորդագրություններն այժմ հնարավոր է խմբագրել

23 մայիսի, 2023  12:15

WhatsApp-ն արդեն ստացել է երկար սպասված ֆունկցիան, որը թույլ է տալիս խմբագրել արդեն ուղարկված հաղորդագրությունները։ Այնուամենայնիվ, դա կարելի է անել հաղորդագրությունն ուղարկելու պահից 15 րոպեի ընթացքում:

Առաջիկա շաբաթների ընթացքում թարմացումը հասանելի կլինի WhatsApp-ի 2 միլիարդ օգտատերերի։

«Ուրախ ենք ձեզ ավելի շատ վերահսկողություն տրամադրել ձեր զրույցների նկատմամբ՝ ուղղագրական պարզ սխալը շտկելուց մինչև հաղորդագրությանը լրացուցիչ համատեքստ ավելացնելը»,- ասվում է մեսենջերի տարածած հայտարարությունում։   

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, արդեն ուղարկված հաղորդագրությունը խմբագրելու համար հարկավոր է պարզապես սեղմել դրա վրա և պահել, իսկ հայտնվող մենյուից ընտրել «Խմբագրել» հրահանգը:

Հաղորդագրությունն ստացողը կտեսնի, որ այն խմբագրվել է, սակայն չի կարողանա տեսնել խմբագրման ողջ պատմությունը: Կատարված փոփոխությունները, ինչպես նաև բոլոր անձնական հաղորդագրությունները, մեդիաֆայլերը և զանգերը պաշտպանված են ծայրից ծայր կոդավորմամբ։

t39_large.png (427 KB)

Նշենք, որ մրցակից մեսենջերների մեծ մասը, այդ թվում՝ Telegram-ը և Signal-ը, արդեն ունի այս հնարավորությունը:

Անցյալ տարի Իլոն Մասկի Twitter սոցիալական ցանցը նույնպես հայտարարեց, որ վճարովի բաժանորդներին հնարավորություն է տալիս խմբագրել իրենց թվիթները։ Դա հնարավոր է անել մի քանի անգամ հրապարակումից հետո 30 րոպեի ընթացքում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ