WhatsApp-ը նոր գործառույթ ունի iPhone ունեցողների համար

8 օգոստոսի, 2023  14:49

WhatsApp հավելվածը iOS-ի օգտատերերի համար նոր գործառույթ ունի։ Այժմ iPhone ունեցողները կկարողանան խմբագրել արդեն ուղարկված մեդիա ֆայլերի տեքստային նկարագրությունները:

Ըստ WABetaInfo պորտալի՝ այժմ մեսենջերի օգտատերերը հնարավորություն ունեն 15 րոպեի ընթացքում լուսանկարների և տեսանյութերի նկարագրությունները փոխել կամ խմբագրել։ Կարևոր է նշել, որ նոր գործառույթն ամբողջությամբ հասանելի կլինի բոլոր iOS սարքերին առաջիկա շաբաթների ընթացքում:

Ոչ այնքան վաղուց WhatsApp-ը ներկայացրեց մի գործառույթ, որը թույլ էր տալիս խմբագրել ուղարկված հաղորդագրությունները, բայց այն աշխատում էր միայն տեքստային հաղորդագրությունների դեպքում: Այժմ օգտատերերը կկարողանան փոփոխություններ կատարել ոչ միայն տեքստի, այլև լուսանկարների և տեսանյութերի նկարագրության մեջ։

Վերջերս մեսենջերը ստացել է բազմաթիվ օգտակար նոր գործառույթներ: Օրինակ, հնարավոր է դարձել շփվել նույնիսկ այն մարդկանց հետ, ում համարները գրանցված չեն սմարթֆոնի հեռախոսագրքում։ Արդեն հնարավոր է նաև կարճ տեսահաղորդագրություններ ուղարկել՝ մինչև 60 վայրկյան տևողությամբ:

WhatsApp-ի ծրագրավորողները նաև ավելացրել են հաղորդագրությունների ֆիլտրման գործառույթ հենց չատի ցուցակում, ինչպես նաեւ հնարավորություն արագ գտնել անհրաժեշտ սթիքերը՝ օգտագործելով դրա հետ կապված էմոջիները:

Վերջերս ռուսական Yandex ընկերությունը գործարկել է WhatsApp և Viber ակնթարթային մեսենջերների համար նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս որոշել զանգահարողի ID-ն, ինչը կօգնի պայքարել խաբեբաների անցանկալի զանգերի դեմ։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ