Ջեֆ Բեզոսը Amazon-ի՝ $5 մլրդ արժողությամբ 25 մլն բաժնետոմս կվաճառի

4 հուլիսի, 2024  13:20

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը նախատեսում է 25 միլիոն բաժնետոմս վաճառել՝ մոտ 5 միլիարդ դոլար արժողությամբ, տեղեկացնում է Gizmochina-ն:

Չնայած վաճառքին` Բեզոսը կպահպանի ընկերությունում ունեցած մասնաբաժնի զգալի մասը` մոտ 912 մլն բաժնետոմս, որը ներկայացնում է ընկերության բաժնետոմսերի 8,8%-ը։

Բեզոսը ներկայումս աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է՝ 221,6 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ: Նրան են պատկանում նաև Blue Origin-ի և The Washington Post-ի բաժնետոմսերը:

Հուլիսի 2-ին բորսայի տվյալներով՝ Amazon բաժնետոմսերը փակման պահին հասել են պատմական առավելագույնի՝ $200-ի մեկ բաժնետոմսի դիմաց: Միայն այս տարի Amazon-ի բաժնետոմսերն աճել են 32%-ով:

Վերջերս Ջեֆ Բեզոսի Սիեթլից տեղափոխվել է Մայամի, ինչը բուռն քննարկումների տեղիք տվեց: Եթե Վաշինգտոն նահանգը կապիտալի 7% շահութահարկ է գանձում, Ֆլորիդայում նման հարկ չկա, իսկ դա նշանակում է, որ Բեզոսը կարող է հարյուր միլիոնավոր դոլարներ խնայել:

 


 
 
 
 
  • Արխիվ