Amazon-ը ChatGPT-ին մրցակից է ներկայացրել, որը նախատեսված նաև ծրագրավորողների համար

29 նոյեմբերի, 2023  18:13

Amazon-ը ներկայացրել է Q անվամբ չատբոտը, որն առաջարկում է օգտագործել որպես օգնական ծրագրավորողների առօրյա խնդիրներում։ Լուծումը հասանելի է նախադիտման ռեժիմում և նախատեսված է դառնալ ChatGPT-ի մրցակիցը:

Amazon Q չատբոտը ներկայումս կարող է անել հետևյալը․

  • Պատասխանել հարցերին և ստեղծել ընդհանուր թեմաներով տեքստեր։ Ստեղծված պատասխանը կներառի մանրամասն բացատրություն և հղումներ դեպի կայքեր և նյութեր, որոնք կօգնեն էլ ավելի խորանալ թեմայի մեջ։
  • Կարելի է սահմանել գեներացման կոնկրետ պահանջներ համատեքստը և կիրառման դեպքերը պարզաբանելու համար։
  • Ուղղել սխալները անմիջապես AWS ծառայությունների վահանակում: Օգտագործողը կարող է ժամանակ խնայել տեղեկամատյանները (լոգ) «ձեռքի ռեժիմով» ուսումնասիրելու վրա։
  • Աջակցություն պահանջվող ծանրաբեռնվածության համար Amazon EC2 օրինակի օպտիմալ կոնֆիգուրացիան ընտրելու հարցում։
  • Կոդերի խմբագրիչների հետ և հայտնի IDE-երի հետ ինտեգրացիա: Այս կերպ օգտատերը կարող է հարցեր տալ առանց պատուհանների միջև անցումներ անելու և ստեղծել կոդի հատվածներ։
  • Հավելվածի կոդի ավտոմատ թարմացում: Նախնական գործարկման ընթացքում հնարավոր է օգտագործել Amazon Q-ը Java 8-ից և 11-ից 17 տարբերակ տեղափոխելու համար:

Amazon Q-ն այժմ հասանելի է նախադիտման համար AWS Console-ում, Amazon CodeCatalyst-ում, Amazon CodeWhisperer փլագինում՝ IDE-ի համար, ինչպես նաև չատում: Ապագայում սպասվում է բջջային հավելվածի թողարկում։ Չատբոտը հասանելի է երկու սակագնային պլանով՝ Business և Builder, որոնք համապատասխանաբար արժեն ամսական $20 և $25:


 
 
 
 
  • Արխիվ