NEWS.am TECH

    TopVisual.jpg (44 KB)

    NEWS.am TECH-ի նպատակն է դառնալ ձեր յուրօրինակ ՏՏ հանրագիտարանը, որտեղ կարող եք ոչ միայն օպերատիվորեն ստանալ հայկական և արտասահմանյան ՏՏ ոլորտի, գիտական նորարարությունների մասին ամենաթարմ լուրերը, այլև գտնել օգտակար տեղեկատվություն կիբերանվտանգության մասին, տարբեր գաջեթների և ծրագրերի ու խաղերի նկարագրություններ։ Կծանոթացնենք ՏՏ ընկերություններ հիմնելու առանձնահատկություններին՝ արդեն կայացած ընկերությունների ղեկավարների հետ միասին։

    Ուրախ կլինենք նաև NEWS.am Tech-ը դարձնել յուրօրինակ հարթակ հայկական ստարտափերի համար՝ ներկայացնելու նրանց գաղափարները հարցազրույցների, մամուլի ասուլիսների և քննարկումների միջոցով՝ հիմնվելով ՏՏ ոլորտի միջոցառումներ լուսաբանելու NEWS.am-ի հարուստ փորձի վրա՝ այժմ արդեն մասնագիտացված հարթակում։

    Հավատարիմ մնալով տարիների ընթացքում ձևավորված ավանդույթին՝ NEWS.am Tech-ը նույնպես իր ընթերցողին է ներկայանալու եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն պրոֆեսիոնալ հոդվածներով՝ հիմնվելով հավաստի եւ վստահելի աղբյուրների վրա։

    Եռալեզու տարբերակը կօգնի ստարտափներին իրենց մասին իրազեկել, գործընկերներ և ներդրումներ գտնել նաև արտասահմանում։

    Խմբագիր՝ Ամալյա Գաբրիելյան

    Կոնտակտային տվյալներ.

    Հեռ.՝ +37455 20 69 49

    Էլ. փոստ՝ [email protected]

    Հասցե. Հայաստան, Երեւան, Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, 7/1 շենք