WhatsApp-ն ԱԲ նոր գործառույթ ունի

3 հուլիսի, 2024  10:15

Android-ի համար WhatsApp-ի վերջին բետա տարբերակը նոր գործառույթ ունի, որը թույլ է տալիս Meta-ի արհեստական ​​բանականությունն օգտագործելով ավատարներ ստեղծել։

Ինչպես է դա աշխատում

Ինչպես նշում է WABetaInfo-ն, օգտատերերն այժմ կարող են վերբեռնել իրենց մի քանի լուսանկարներ, իսկ հավելվածն ավտոմատ կերպով կստեղծի ավատարներ՝ փոխելով տարբեր մանրամասներ, օրինակ՝ ետնապատկերը: Արհեստական բանականության ավատար գեներատորը արագ և հարմարավետ է դարձնում ավատար ստեղծելու գործընթացը, իսկ ստացված պատկերները կարող են օգտագործվել ոչ միայն WhatsApp-ում, այլև այլ մեսենջերներում և սոցիալական ցանցերում:

Գործառույթի հասանելիություն

Դեռ հայտնի չէ, թե երբ այս գործառույթը հասանելի կլինի iOS-ի օգտատերերին։ Այնուամենայնիվ, Android-ի օգտատերերը կկարողանան փորձել այն թարմացման հաջորդ հրապարակային տարբերակի թողարկմամբ: Իհարկե, խանդավառներն արդեն կարող են փորձարկել նորամուծությունը՝ Google Play-ից ներբեռնելով WhatsApp-ի 2.24.14.13 համարով բետա տարբերակը։

WhatsApp-ն աշխարհի ամենահայտնի մեսենջերն է. նրա ամսական լսարանը գերազանցում է 2 միլիարդ օգտատերերը: Հավելվածը պատկանում է ամերիկյան Meta կորպորացիային։


 
 
 
 
  • Արխիվ