2024-ի հունիսի լավագույն սմարթֆոնները՝ ըստ օգտատերերի գնահատականների

3 հուլիսի, 2024  12:13

Հանրահայտ AnTuTu հարթակի մշակողները ներկայացրել են հունիսյան վարկանիշն այն սմարթֆոնների, որոնցից ամենաշատն են գոհ օգտատերերը։ Ցուցակի առաջին տեղում հայտնվել է Honor Magic6 Ultimate-ը, որն ստացել է 98,13% դրական ակնարկներ։ Օգտատերերի կարծիքով՝ այս սարքն ունի հիանալի բնութագրեր և որակ:

Մայիսյան վարկանիշի նախկին առաջատարը՝ ծալովի Vivo X Fold 3 Pro-ն ստացել է դրական ակնարկների 97,45%-ը և այժմ երկրորդ տեղում է՝ միայն մի փոքր զիջելով նոր առաջատարին։

Honor Magic V2 բարակ և թեթև ծալվող հեռախոսն ստացել է 97,44% դրական արձագանքներ և գրավել երրորդ տեղը՝ արժանանալով օգտատերերի բարձր գնահատականներին։

Մյուս տեղերը լավագույն տասնյակում՝

  1. Samsung Galaxy S24+-ը (97,14%) զբաղեցրել է չորրորդ տեղը՝ ցուցադրելով օգտատերերի բավարարվածության բարձր աստիճան։
  2. Huawei Pura 70 Pro+ (96,15%)։ Huawei-ի նոր առաջատար սմարթֆոնը վստահորեն զբաղեցրել է վարկանիշի հինգերորդ տեղը։
  3. Samsung Galaxy S23 Ultra (95,37%)։ Նախկինում երկրորդ տեղը զբաղեցրած Galaxy S23 Ultra-ն շարունակում է մնալ լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը:
  4. Huawei Mate X3 (95%)։ Huawei-ի ծալվող սմարթֆոնը զբաղեցրել է յոթերորդ տեղը:
  5. Oppo Find X7 Ultra (94,91%)։ Oppo-ի սմարթֆոնը զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը՝ օգտատերերից ստացած բարձր գնահատականների շնորհիվ:
  6. iQOO 12 Pro (94,04%)։ iQOO-ի առաջատար սմարթֆոնը վարկանիշում իններորդն է:
  7. Samsung Galaxy W24 (93,79%)։ Galaxy Fold5-ի չինական տարբերակը եզրափակում է լավագույն տասնյակը։

AnTuTu-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ այս վարկանիշը հիմնված է օգտատերերի կարծիքների վրա և չի արտացոլում սմարթֆոնների իրական կատարողականությունը։ Վարկանիշները հիմնված են հունիսի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանում Android սարքեր օգտագործողներից հավաքած կարծիքների վրա:


 
 
 
 
  • Արխիվ