WhatsApp-ը նոր ու օգտակար գործառույթ կստանա

30 նոյեմբերի, 2023  20:15

WhatsApp-ի մշակողները մտադիր են մեսենջերում ավելացնել նոր հնարավորություն, որը թույլ կտա սահմանել այն ժամանակը, որից հետո պրոֆիլում արված գրառումը կարող է անհետանալ, հայտնում է WABetaInfo կայքը։

Նորամուծությունը հայտնաբերվել է iOS-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 23.24.10.73 համարով, որը հասանելի է ներբեռնման համար TestFlight ծառայությունում։

Այս տարբերակում օգտատերերը կարող են ժամաչափ սահմանել պրոֆիլում արված տեքստային գրառումն ավտոմատ կերպով ջնջելու համար: Կախված օգտագործողի ընտրությունից՝ այդ գրառումը կարող է ցուցադրվել մեկ օր, երեք օր, մեկ շաբաթ կամ երկու շաբաթ: Այս ժամանակահատվածի լրանալուց հետո այն կանհետանա։

Նմանատիպ գործառույթը կարող է օգտակար լինել, օրինակ, եթե օգտատերը գրառում անի այն մասին, որ արձակուրդում է և սահմանի գրառման ակտիվ լինելու ժամանակահատվածը: Դա կօգնի խուսափել ուշադրությունը շեղող գործընկերների հաղորդագրություններից և զանգերից:

Այս պահին արված գրառումները ակտիվ են մշտապես և դրանք կարող են ջնջվել կամ փոփոխվել միայն ձեռքով:

Առայժմ նորամուծությունը հասանելի է միայն WhatsApp-ի բետա տարբերակում։ Հայտնի չէ, թե երբ այն հասանելի կլինի բոլոր օգտատերերին։ 


 
 
 
 
  • Արխիվ