AI-ի նոր դարաշրջան․ ուսումնասիրում ենք ASUS Copilot+ PC-ով Vivobook S 15 նոութբուքը

22 հուլիսի, 2024  10:14

Ընդամենը մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաները կդառնան մեր կյանքի անբաժանելի մաս։ Դա չէր կարող չազդել նաև նոութբուքների և այլ գաջեթների արտադրության վրա: 

2024 թվականին ASUS-ը ներկայացրեց իր առաջին նոութբուքը Copilot+ տեխնոլոգիայով։ Copilot+ PC-ով նոր Vivobook S 15-ը ASUS-ի առաջին մոդելն է արհեստական բանականությունով համակարգիչների շարքում։ Նոր Vivobook-ի հիմնական առանձնահատկությունը Windows-ի AI-ի գործառույթների և ASUS-ի արհեստական բանականությամբ աշխատող բացառիկ հավելվածների ներդրումն է: 

Եկեք բացահայտենք, արդյոք այս սարքը կարող է համարվել «ամենախելացի» նոութբուքը և ինչպես կարելի է գործնականում կիրառել արհեստական բանականության գործառույթները։

Արհեստական բանականությամբ կատարողականությունը

Սկսենք Qualcomm Snapdragon X Elite պրոցեսորից․ այն հագեցած է 45 Վտ ջերմային փաթեթով և Qualcomm Hexagon նեյրոպրոցեսորով, որն ապահովում է AI-ի լոկալ մշակումը 45 TOPS մակարդակով: Այս առանձնահատկությունների շնորհիվ Vivobook S 15-ը  իդեալական է պահանջկոտ առաջադրանքներ կատարելու համար: Բացի նրանից, որ այս պրոցեսորն ապահովում է բարձր կատարողականություն, այն չի պահանջում մեծ ծավալով էներգիայի սպառում և կարող է հեշտությամբ ապահովել մարտկոցի երկար կյանքը: 

ASUS Vivobook S 15-ը հագեցած է 32 ԳԲ LPDDR5X օպերատիվ հիշողությունով՝ 8448 ՄՀց հաճախությամբ, որն ապահովում է տվյալների մշակման բարձր արագություն։ PCIe 4.0 ռեժիմում գործող կոշտ կրիչը պատասխանատու է օպերացիոն համակարգի և հավելվածների ակնթարթային բեռնման համար: Օգտատերերը կարող են օգտագործել 1 ՏԲ հիշողություն տվյալների պահպանման համար: 

Նոութբուքը հագեցած է ASUS-ի կողմից մշակված մի շարք AI գործիքներով, որոնք շատ հեշտացնում են ձեր աշխատանքը: Սա վերաբերում է ինչպես օգտատիրոջ փորձի բարելավմանը, այնպես էլ մեդիա ֆայլերի հետ աշխատանքին: Օրինակ, առկա է ներկառուցված StoryCube հավելվածը, որն օգնում է տեսակավորել և խմբագրել լուսանկարներն ու տեսանյութերը: 

Նոութբուքն ունի բազմաթիվ AI հնարավորություններ: Օգտատերերին օգնության է հասնում ադապտիվ մթնեցման գործառույթը, որը, օգտատիրոջ ակտիվությունից կախված, ավտոմատ կարգավորում է էկրանի պայծառությունը՝ ապահովելով հարմարավետություն երկարատև աշխատանքի ընթացքում։ Մեկ այլ օգտակար հատկություն է ադապտիվ բլոկավորումը, որն անմիջապես միանում է, երբ օգտատերը հեռանում է նոութբուքից: AI-ը նաև կատարում է անհրաժեշտ ձայնային ճշգրտումներ: Դրա համար պատասխանատու է AI Noise Cancellation համակարգը՝ ապահովելով հստակ ձայն առանց կողմնակի աղմուկի:

Copilot+

Եվ վերջապես, ստեղնաշարի վրա իր տեղն է գտել Copilot ստեղնը, որի օգնությամբ կարող եք անմիջապես օգտվել Windows Assistant-ի ծառայություններից։ Արդյունքում ստանում եք բազմաթիվ առաջադեմ գործառույթներ, որոնք հարմարավետ և արդյունավետ են դարձնում նոութբուքի օգտագործումը: 

Օրինակ, Cocreator ֆունկցիան օգնում է ստեղծագործական առաջադրանքների կատարման ժամանակ․ այն ստեղծում է պատկերներ՝ հիմնված ձեր գաղափարների կամ օրինակների վրա: Օգնականը կարող է նաև ավտոմատ կերպով իրական ժամանակում ստեղծել անգլերեն ենթագրեր տեսազանգերի և ֆիլմերի երկխոսությունների համար: 

Այս բոլոր հատկանիշների շնորհիվ ASUS Vivobook S 15-ն իդեալական ընտրություն է  նրանց համար, ովքեր փնտրում են նորարարություն, որը հեշտ է կիրառել ամենօրյա օգտագործման մեջ: 

Շարժունակություն

ASUS-ը մշտապես ձգտում է իր սարքերն էլ ավելի շարժունակ դարձնել: AI տեխնոլոգիաների ներդրմանը զուգընթաց՝ նոութբուքների չափերը շարունակում են փոքրանալ։ Նոր Vivobook S 15-ը աներևակայելի կոմպակտ է իր բարակ կոնստրուկցիայի շնորհիվ (14,7 մմ): Ընդ որում, նոր սարքը կշռում է ընդամենը 1,42 կգ։

Նոութբուքի դիզայնի ու բնութագրերի շնորհիվ այն կարող եք օգտագործել ինչպես գրասենյակում, այնպես էլ ճանապարհորդելիս։ 70 Վտ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է մինչև 18 ժամ աշխատանք՝ առանց վերալիցքավորման: Բարձրակարգ էներգաարդյունավետ պրոցեսորի շնորհիվ մարտկոցի կյանքն ավելացել է 3 ժամով: Ինչպես ASUS-ի այլ մոդելների դեպքում, արագ լիցքավորման աջակցությունը և USB-C համատեղելիությունը այն դարձնում են անընդհատ շարժման մեջ գտնվող օգտատերերի հիանալի ուղեկից։

Բարձրորակ պատկեր OLED էկրանով

2.jpg (89 KB) 
Բարձրորակ էկրաններով նոութբուքները ASUS-ի առանձնահատկությունն է։ Vivobook S 15 էկրանը համատեղում է առաջադեմ տեխնոլոգիաները և էրգոնոմիկան: Այս նոութբուքը հագեցած է 15,6 դյույմանոց OLED էկրանով՝ 2880 x 1620 պիքսել կետայնությունով և 120 Հց թարմացման արագությունով: Այն մեծ հնարավորություններ է բացում մուլտիմեդիա բովանդակության և ստեղծագործական առաջադրանքների վրա աշխատող մասնագետների համար։ Ինչպես միշտ, իրատեսական և վառ պատկեր՝ մեծ գունային գամմայի (100% DCI-P3) և բարձր առավելագույն պայծառության (մինչև 600 կդ/մ²) շնորհիվ: 

Օգտատերերը կգնահատեն արձագանքման չափազանց ցածր ժամանակը՝ 0,2 մվ ֆիլմերում դինամիկ տեսարաններ դիտելիս, ինչպես նաև տեսանյութերի խմբագրման ժամանակ: Եվ իհարկե, OLED էկրանները երաշխավորում են հստակ գույներ: Սև գույնի մուգ երանգները և էկրանի թարթման բացակայությունը տպավորիչ է: Էկրանը նաև հավաստագրված է TÜV Rheinland-ի կողմից, ինչը հաստատում է կապույտ լույսի ցածր արտանետումը (70%-ով պակաս): Կափարիչի մակերեսի 89% հարաբերակցության շնորհիվ էկրանն ունի բարակ շրջանակ։

Ձայնը չի զիջում պատկերին

ASUS Vivobook S 15-ի վրա տեղադրված Harman/Kardon-ի կողմից հավաստագրված ձայնային համակարգն ապահովում է ձայնի գերազանց որակ: Խելացի ուժեղացուցիչը բարձրացնում է ձայնը՝ ապահովելով հստակ և խորը ձայն։ Dolby Atmos աուդիո էֆեկտների հետ մեկտեղ դուք կարող եք պատկերացնել ձեզ կինոդահլիճում ֆիլմեր դիտելիս:

Եվ իհարկե, մի՛ մոռացեք AI-ի մասին, որը թույլ է տալիս բարելավել խոսափողի ձայնի որակը զանգերի ժամանակ։

Դիզայնի առավելությունները

Նոր խելացի ASUS նոութբուքն ունի մինիմալիստական ​​դիզայն: Սարքը հասանելի է կապույտ և սև գույնով։ Ունիվերսալ սարքը չունի լրացուցիչ դիզայնի տարրեր․ կափարիչի վրա միայն փորագրված է ընկերության տարբերանշանը: Նոութբուքի կրունկը թույլ է տալիս բացել այն 180 աստիճանով՝  նստած կամ նույնիսկ պառկած վիճակում սարքից օգտվելու համար։ 

Հարմարավետ ստեղնաշար՝ ստանդարտ դասավորությամբ և ստեղների բարձր խորությամբ: Աջ կողմում կա ավելի նեղ ստեղներով թվային վահանակ, որը ներառում է նաև հաճախակի օգտագործվող գործառույթների համար հատուկ ստեղներ, օրինակ՝ Delete-ը։ Դուք կարող եք ընտրել ստեղների լուսավորությունը ձեր ճաշակին համապատասխան՝ ներառյալ պայծառությունը, գույնը և վիզուալ էֆեկտները: Ստեղնաշարի ներքևում տեղադրված է բավականին մեծ թաչփադ՝ 13 x 8,5 սմ մակերեսով և ժեստերի աջակցությամբ։

Համատեղելիություն

Կարևոր դեր են խաղում նաև միացումն ու համատեղելիությունը: Այս առումով Vivobook S 15-ը նույնպես չհիասթափեցրեց օգտատերերին։ Արտադրողներն առաջարկում են ինտերֆեյսների լայն շրջանակ, որոնք կգտնեք կորպուսի երկու կողմերում: Նոութբուքը հագեցած է երկու USB 3.2 Gen1 Type-A պորտով, HDMI 2.1 վիդեո պորտով, microSD քարտընթերցիչով և համակցված աուդիո միակցիչով: 

Կան նաև երկու USB4 պորտեր, որոնք ապահովում են արագ լիցքավորում, 4K մոնիտորների միացում և տվյալների փոխանցում։ Qualcomm FastConnect 7800 անլար մոդուլի Wi-Fi 7 ստանդարտն ապահովում է  մինչև 5,8 Գբիտ/վ արագություն, ինչը բարելավվել է նախորդ Wi-Fi 6-ի համեմատ՝ օգտատերերին տալով սթրիմինգի և ներբեռնման բարելավված հնարավորություններ:

Ո՞ւմ համար է նոր Vivobook S 15-ը

Նման նոութբուքն անփոխարինելի է այն օգտատերերի համար, որոնք չեն ցանկանում ժամանակ վատնել և առաջադրանքների կատարումը պատրաստ են վստահել առաջադեմ AI տեխնոլոգիաներին։ Սա ունիվերսալ սարք է ինչպես գրասենյակային աշխատանքի, այնպես էլ ստեղծագործական առաջադրանքներ կատարող մասնագետների համար: Բարձրորակ OLED էկրանը տարբեր AI գործիքների հետ միասին կդառնա լուսանկարիչների, տեսանյութերի մոնտաժով զբաղվող և բովանդակություն ստեղծող մասնագետների օգնականը։ Բացի դրանից, շարժականության և առաջադեմ կապի միջոցները դարձնում են այն ունիվերսալ և հուսալի սարք ինչպես աշխատանքի, այնպես էլ զվարճանալու համար: 

Ընդհանուր առմամբ, Vivobook S 15-ը կարելի է անվանել նոր դարաշրջանի նոութբուք: Այն համատեղում է նոր հնարավորությունները և նորարարական տեխնոլոգիաների գործնական և արդյունավետ կիրառումը։ AI հատկանիշների և հզոր պրոցեսորի շնորհիվ  այն բարձրացնում է ապագա նոութբուքների նշաձողը:


 
 
 
 
  • Արխիվ