WhatsApp-ը նոր գործառույթ կունենա, որը կուժեղացնի օգտատերերի անվտանգությունը

10 հուլիսի, 2024  10:14

WhatsApp հանրահայտ մեսենջերը ներկայացնում է նոր գործառույթ, որն օգտատերերին հնարավորություն կտա պաշտպանվել խմբային չատերում սպամից և խարդախություններից։ Այժմ, երբ օգտատերը խմբային զրույցին ավելացվում է անծանոթ մեկի կողմից, խմբում կցուցադրվի համատեքստային պատուհան:

Այն կցուցադրի տվյալներ խմբի ստեղծողի, ստեղծման ամսաթվի, խմբի նկարագրության մասին տեղեկություն, ինչպես նաև այն, թե արդյոք օգտատերն ավելացվել է իր WhatsApp կոնտակտների ցանկից ինչ-որ մեկի կողմից: Բացի դրանից՝ համատեքստային պատուհանը կունենա կոճակ, որն օգտատիրոջը թույլ կտա արագ հեռանալ չատից, ինչպես նաև հղում՝ դեպի WhatsApp անվտանգության գործիքների մասին լրացուցիչ տեղեկություններ:

Նոր գործառույթը նման է WhatsApp-ի առկա գործառույթին, որն անծանոթներից հաղորդագրություններ ստանալու դեպքում հնարավորություն է տալիս խուսափել նրանց հետ շփվելուց և արագ պարզել, թե արդյոք իրենց ավելացրել են անօրինական գործունեության մեջ ներգրավված որևէ խմբում:

WhatsApp_65564.jpg (126 KB)

WhatsApp-ի ներկայացուցիչների խոսքով՝ խմբային չատերի համատեքստային քարտերն արդեն սկսել են ներդրվել ամբողջ աշխարհում և առաջիկա շաբաթներին հասանելի կլինեն բոլոր օգտատերերին՝ առանց բացառության։ Նոր գործառույթն անվտանգությունը բարելավելու մեսենջերում ոչ պատշաճ բովանդակությունից և խարդախությունից օգտատերերին պաշտպանելու՝ ընկերության ջանքերի մի մասն է։


 
 
 
 
  • Արխիվ