Android-ի համար WhatsApp-ի բետա տարբերակն արդեն ձայնային հաղորդագրությունները վերածում է տեքստի

12 հուլիսի, 2024  18:25

Android-ի համար WhatsApp հավելվածի թեստային տարբերակն այժմ ունի ձայնային հաղորդագրությունները տեքստի վերծանելու գործառույթ, գրում է WABetaInfo կայքը։

Նոր գործառույթն ավելացվել է վերջին բետա տարբերակում (2.24.15.5) և ներկայումս հասանելի է միայն սահմանափակ թվով օգտատերերի համար: Սակայն դա նշանակում է, որ տեսանելի ապագայում այս օգտակար գործառույթը կարող է հայտնվել մեսենջերի կայուն տարբերակում։

Ձայնային հաղորդագրությունների սղագրման գործառույթն ի սկզբանե ներդրվել է WhatsApp-ում 2023-ի մայիսին, բայց միայն iOS սարքերից օգտվողների համար:

WhatsApp 2.jpg (165 KB)

Ձայնից տեքստի սղագրումը ներկայումս ունի անգլերենի, իսպաներենի, պորտուգալերենի (Բրազիլիա), ռուսերենի և հինդիի աջակցություն: Ապագայում մեսենջերի մշակողները կավելացնեն նաև այլ լեզուների աջակցություն։ Սղագրումը կկատարվի անմիջապես հեռախոսի վրա՝ առանց երրորդ կողմի սերվերին հաղորդագրություն ուղարկելու անհրաժեշտության, ինչը մեծացնում է գործընթացի անվտանգությունը։

Գործառույթը ներկայումս հասանելի է միայն սահմանափակ թվով օգտատերերի համար ընտրված երկրներում, որտեղ վերը թվարկված լեզուները լայնորեն կիրառվում են։ Թե երբ նորամուծությունը կաշխատի WhatsApp-ի բոլոր օգտատերերի համար, չի նշվում։


 
 
 
 
  • Արխիվ