Apple-ը մշակում է ծալվող iPhone՝ Galaxy Z Flip ոճով․ այն կթողարկվի 2026-ին

24 հուլիսի, 2024  13:38

Apple-ն այժմ աշխատանքներ է տանում ծալվող iPhone ստեղծելու ուղղությամբ, որը նման կլինի Galaxy Z Flip շարքի սմարթֆոններին, հաղորդում է The Information-ը՝ հղում անելով միանգամից երկու աղբյուրի։

Սարքը պետք է պատրաստ լինի 2026-ին, մինչ այդ Apple-ը կպատրաստի տեսախցիկի բարելավումներ և կավելացնի փոփոխական բացվածքով ոսպնյակ, որն արդեն առկա է որոշ Android առաջատար սմարթֆոններում։ Ծալովի iPhone-ը կտրուկ փոփոխություններ կառաջարկի։

Միևնույն ժամանակ, Apple-ն աշխատում է նաև «զգալիորեն ավելի բարակ» iPhone ստեղծելու վրա, որը կթողարկվի հաջորդ տարի: Հաղորդվում է, որ ավելի բարակ դիզայնը կնշանավորի Apple սարքերի «նոր դասի» սարքերի սկիզբը՝ ներառյալ ավելի բարակ և թեթև Apple ժամացույցները, MacBook Pro նոութբուքները և iPad պլանշետները:

The Information-ը նշում է, որ Apple-ը չի պատասխանել մեկնաբանությունների հարցումներին:

Ավելի վաղ NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, որ Apple-ն ունի ծալվող iPhone-ների առնվազն երկու նախատիպ, որոնց վրա աշխատում է 2018-ից։ Ծալվող iPhone-ը դեռ մշակման վաղ փուլում է, ուստի մոտ ապագայում պետք չէ սպասել, որ այն կհայտնվի շուկայում։ Բացի դրանից՝ Apple-ը մշակում է նաև ծալվող iPad պլանշետ, որի մշակումն սկսել է այն պահից, երբ ծալվող սմարթֆոնի ստեղծման հետ կապված խնդիրների բախվեց։


 
 
 
 
  • Արխիվ