Այսօր՝ ժամը 11:15 UTC-ին (Երևանի ժամանակով 15:15), աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Սա եզակի աստղագիտական երևույթ է, որը տեղի է ունենում ամեն տարի՝ հուլիսի 8-ին, երբ Երկրի նկատմամբ Արեգակի դիրքի և բնակչության աշխարհագրական բաշխման համադրության արդյունքում մարդկության գրեթե ամբողջ մասը գտնվում է լուսավորված կիսագնդում», — գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։