Երևան, Հայաստան - SADA Armenia ընկերությունը փոխակերպվել է՝ պաշտոնապես դառնալով Insight: Ընկերությունն այժմ Fortune 500 ցանկում ընդգրկված, ավելի քան 6000 գործընկերներից ու փորձագետներից բաղկացած համաշխարհային ցանց ունեցող Insight-ի մաս է։

Այս հայտարարությունն արվել է Digitec 2026-ի շրջանակում, որտեղ ընկերությունը հանդես է գալիս առանձին տաղավարով: Երկրի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառմանն իր մասնակցությամբ ընկերությունն ընդգծում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն աջակցելու իր շարունակական հանձնառությունը և Insight Enterprises-ի գլոբալ գործունեության շրջանակում Հայաստանի դերի աճող կարևորությունը։

Այս քայլով ազդարարվեց փոխակերպման գործընթացի եզրափակիչ փուլը՝ հաջորդելով 2023 թվականի դեկտեմբերին Insight Enterprises-ի կողմից SADA-ի ձեռքբերմանը։ Google Cloud Premium գործընկեր և 6 անգամ Google Cloud-ի Տարվա գործընկեր ճանաչված SADA-ի ձեռքբերումը նախատեսված էր զգալիորեն ընդլայնելու Insight-ի ամպային ծառայությունների հնարավորությունները և բարելավելու ընկերության Google Cloud-ին վերաբերող ծառայությունների փորձառությունը՝ բազմամպային լուծումների աճող պահանջարկը բավարարելու համար։

Insight Enterprises-ը լուծումների առաջատար ինտեգրատոր է, որն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ապրանքների և ծառայությունների լայն շրջանակ, ներառյալ սարքախումբ, ծրագրային ապահովում և դրանց հետ կապված լուծումներ: 2025 թվականին 8.2 միլիարդ դոլարի եկամուտ գրանցած Insight-ը գրասենյակներ ունի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Եվրոպայում, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հնդկաստանում, Ֆիլիպիններում և շարունակում է ընդլայնել իր համաշխարհային ներկայությունը: Հայաստանն ընկերության գործունեության քարտեզի վրա ևս մեկ կետ է, որն ամրապնդում է Insight-ի միջազգային ներկայությունն ու հաստատում է աճելու և զարգանալու հանձնառությունը։

«SADA Armenia-ն դառնում է Insight՝ հենվելով արդեն իսկ ստեղծված ամուր հիմքի վրա և բացելով համաշխարհային աճի հնարավորություններ։ Մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են ավելի շատ երկրներ միանում Insight-ի ցանցին։ Հայաստանը շարունակում է կարևոր դեր խաղալ կազմակերպության ապագայում, և մենք վստահ ենք, որ ինժեներական բարձր չափանիշները և թիմի պրոֆեսիոնալիզմը կխթանեն դրա երկարաժամկետ աճը»,- նշել է Insight-ի՝ Google Business-ի գծով ավագ փոխնախագահ և գլխավոր տնօրեն Փիթեր Ֆիցգիբոնը։

Հայաստանի ամպային ինժեներների բարձրակարգ և համաշխարհային հաճախորդներին սպասարկելու մեծ փորձ ունեցող թիմը կշարունակի ընդլայնվել՝ ամբողջ աշխարհում Insight-ի հաճախորդներին մատուցելով Google Cloud-ի բարձրորակ լուծումներ։

«Այսպիսի փորձով և համաշխարհային նման մասշտաբի ընկերության ներկայությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վրա և կամրապնդի երկրի դիրքը՝ որպես տեխնոլոգիաների և նորարարության զարգացող համաշխարհային հանգույց։ Insight-ի մաս կազմելով՝ մենք կստանանք հասանելիություն համաշխարհային նախագծերի ավելի լայն պորտֆելի, ավելի սերտ միջտարածաշրջանային համագործակցության և ընդլայնված վերապատրաստման ու կարիերայի զարգացման հնարավորությունների:

Մենք վստահ ենք, որ սա ոչ միայն կարագացնի մեր տեղական թիմի աճը, այլև կնպաստի Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հետագա զարգացմանը, տաղանդների ներուժի ամրապնդմանը և միջազգային մրցունակության բարձրացմանը։ Ուրախ ենք շարունակել ներդրումներ կատարել Հայաստանի նորարարության ապագայում և օգնել Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական փորձագիտության, նորարարության և թվային փոխակերպման երկիր»,- նշել է Insight Armenia-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Ազոյանը:

SADA-ի երևանյան գրասենյակը, որը Հայաստանում բացվել է 2021 թվականի մարտին, ձեռքբերումից հետո գործում էր որպես SADA, an Insight company:

Insight -ի մասին

Insight Enterprises-ը լուծումների առաջատար ինտեգրատոր է, որն օգնում է հաճախորդներին լուծել տեխնոլոգիական խնդիրներ՝ սարքախմբի, ծրագրային ապահովման և դրանց հետ կապված ծառայությունների օպտիմալ համադրության միջոցով: Մենք Fortune 500-ի գլոբալ տեխնոլոգիական ընկերություն ենք՝ աշխարհի ավելի քան 6000 գործընկերների և փորձագետների ցանցով, որոնք ապահովում են ամբողջական ՏՏ հնարավորությունների հասանելիություն: Ավելի քան 35 տարի մենք մեր հաճախորդների համար մատակարարել և օպտիմալացրել ենք տեխնոլոգիական լուծումներ՝ արդյունավետ և անվտանգ կերպով: Մենք ընդգրկված ենք Great Place to Work, Forbes World's Best Employer և Fortune World's Best Workplace վարկանիշներում: Իմացեք ավելին insight.com կայքում: NSIT-M