Ի՞նչ փոփոխություններ են սպասվում iPhone 16 Pro-ում

14 փետրվարի, 2024  12:31

iPhone 16 Pro և 16 Pro Max սմարթֆոնները, որոնք նախատեսվում է թողարկել տարեվերջին, կստանան ավելի մեծ մարտկոցներ և մինչև 2 ՏԲ ներկառուցված հիշողություն։ Այս տեղեկությունը տարածել է GSMArena կայքը՝ հղում անելով կորեացի ինսայդերին:

Ըստ տեղեկությունների՝ iPhone 16 Pro-ն կունենա 6,3 դյույմանոց էկրան, իսկ iPhone 16 Pro Max-ը՝ 6,9 դյույմանոց: Համեմատության համար նշենք, որ iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ն ունեն համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմանոց էկրաններ: Բացի դրանից՝ նոր արտադրանքի էկրաններում կօգտագործվի OLED MLA (Micro Lens Array) տեխնոլոգիան, որը կապահովի դիտման անկյունի ավելի բարձր պայծառություն։

Բացի դրանից՝ iPhone 16 Pro-ի երկու մոդելներն էլ կունենան տեսախցիկի Capture կոճակ, նոր A18 Pro չիպ և 8 ԳԲ օպերատիվ հիշողություն: Ավելին, ներկառուցված հիշողության առավելագույն հզորությունը 1 ՏԲ-ից կհասցվի 2 ՏԲ-ի։

Ըստ արտահոսած տեղեկության՝ iPhone 16 Pro Max-ը կունենա 4676 մԱ/ժ հզորությամբ մարտկոց (համեմատության համար նշենք, որ 15 Pro Max-ն ունի 4441 մԱ/ժ մարտկոց): Նման մարտկոցը էներգաարդյունավետ չիպի հետ համատեղ կարող է iPhone 16 Pro Max-ը դարձնել Apple-ի ամենաերկար ինքնավար աշխատանքն ունեցող սմարթֆոնը (ակնկալվում է, որ մեկ լիցքավորմամբ այն կկարողանա աշխատել մոտ 30 ժամ): Միաժամանակ iPhone 16 Pro-ի մարտկոցը կլինի ավելի համեստ՝ 3355 մԱ/ժ։

Հայտնի է նաև, որ Apple iPhone 16-ի և iPhone 16 Plus-ի տեսախցիկի բլոկը և ամբողջ դիզայնը, հավանաբար, կտարբերվեն նախորդ մոդելներից, սակայն, Pro և Pro Max մոդելների դիզայնում էական փոփոխություններ, թերևս, չեն լինի:


 
 
 
 
  • Արխիվ