Ի՞նչ տեսք կունենա iPhone 16-ը (ֆոտո)

6 փետրվարի, 2024  10:21

Apple iPhone 16-ի և iPhone 16 Plus-ի տեսախցիկի բլոկը և ամբողջ դիզայնը, ամենայն հավանականությամբ, կտարբերվեն նախորդ մոդելներից: Այս մասին հայտնի ինսայդեր Մաջին Բուն հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):

Նա նաև հրապարակել է ռենդերներ, որոնք ցույց են տալիս, որ iPhone 16-ը և 16 Plus-ի տեսախցիկի ոսպնյակները ուղղահայաց կլինեն, իսկ տեսախցիկի քառակուսի շրջանակների փոխարեն կլինի երկարավուն օվալ, որը նախկինում տեսել էինք iPhone X-ում: Բացի այդ, նոր հեռախոսները կարող են հարթ շրջանակների փոխարեն կլորացված շրջանակներ ստանան։

iPhone16-design1.jpg (20 KB)

«Դա կլինի iPhone X-ի և iPhone 11-ի դիզայնի համադրություն մի քանի տարբերությամբ», - գրել է Բուն:

Բայց, ամենայն հավանականությամբ, Pro և Pro Max մոդելների դիզայնում էական փոփոխություններ չեն լինի։ Ըստ Բուի, շրջանակը նեղացնելու շնորհիվ 16 Pro-ի էկրանի անկյունագիծը կարող է աճել 0,1 դյույմով մինչև 6,3 դյույմ: Ինչպես 16 Pro Max-ը, այնպես էլ 16 Pro-ն կունենա սենսորային խցիկի կառավարման կոճակ: Այս կոճակը կլինի կամ գոգավոր, կամ կողային եզրի մակարդակի վրա:

Ինսայդերը նաև չի բացառում, որ 16 Pro-ն կարող է ստանալ պերիսկոպի տեսախցիկի մոդուլ, ինչպես iPhone 15 Pro Max-ում։ Սա կպահանջի ներքին բաղադրիչների վերադասավորում, սակայն սարքի կորպուսը, ամենայն հավանականությամբ, չի մեծանա:

Հիշեցնենք, որ iPhone 16 սերիայի սմարթֆոնների թողարկումը սպասվում է 2024 թվականի աշնանը։

iPhone16-design2.jpg (17 KB)


 
 
 
 
  • Արխիվ