iPhone 16 Pro Max-ը կստանա շարքի պատմության մեջ ամենամեծ մարտկոցը և ինքնավար աշխատանքի ռեկորդ կսահմանի

13 փետրվարի, 2024  21:11

iPhone 16 Pro Max-ը կունենա այս շարքի սմարթֆոնների ամենահզոր մարտկոցը և ինքնավար աշխատանքի ամենալավ ցուցանիշը, ընդորում՝ ցանկացած iPhone-ի համեմատ, այս մասին տեղեկացրել է Naver անունով ինսայդերը (հայտնի որպես yeux1122), որը վկայակոչում է մատակարարման շղթայի աղբյուրներին:

Ըստ Apple-ի՝ iPhone 15 Pro Max-ի մարտկոցն աշխատում է 29 ժամ, և ըստ ինսայդերի՝ հավանաբար, iPhone 16 Pro Max-ն առաջին անգամ կծառայի ավելի քան 30 ժամ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ iPhone 16 Pro Max-ը համալրվելու է 5%-ով ավելի մեծ մարտկոցով, քան իր նախորդը։

Ինսայդերը նաև հաստատել է լուրերը, որ iPhone 16 Pro-ն շեղանկյունը 6,1-ից կավելանա և կհասնի 6,3 դյույմի։ Սա կբարելավի օպտիկական խոշորացման հնարավորությունները: Նորույթը, հավանաբար, կունենա տետրապրիզմ հեռաֆոտո ոսպնյակ՝ 5x խոշորացումով, որն առաջին անգամ ներկայացվել է անցյալ տարի iPhone 15 Pro Max-ում: iPhone 16 Pro-ն կունենա ավելի լայն շրջանակ, քան Samsung Galaxy S24-ը։

Նա հավելել է, որ iPhone 16 Pro/Pro Max մոդելները կունենան 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, և որ Apple-ը, ըստ երևույթին, բարելավել է սարքի տիտանե կորպուսի արտադրության գործընթացը՝ միաժամանակ նվազեցնելով ծախսերը: Սպասվում է, որ iPhone 16-ի շարքը կներկայացվի այս տարվա աշնանը:

Նշենք, որ այս ինսայդերը 2023-ի սկզբին ճշգրիտ տեղեկացրել էր նոր MacBook Pro-ի թողարկումը հետաձգելու և iPhone 14 Pro շարքում տիտանե տարբերակի բացակայության մասին:


 
 
 
 
  • Արխիվ