Amazon-ի ամենամյա աշնանային պրեզենտացիան նախատեսված է սեպտեմբերի 28-ին. ինչ է պետք ակնկալել

21 սեպտեմբերի, 2022  20:27

Amazon-ի ամենամյա աշնանային պրեզենտացիան տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, այն նույն օրը, երբ տեղի է ունեցել 2021-ի միջոցառումը։ Առայժմ հայտնի չէ, թե հատկապես որ սարքերն է ընկերությունը նախատեսում ցուցադրել մեզ. այս մասին կարելի է միայն կռահել, չէ՞ որ ընկերությունն անգամ թիզերներ չի թողարկել։

Ի՞նչ է ցուցադրել Amazon-ը անցած տարի

Անցած տարվա գլխավոր նորույթը Astro ռոբոտ-օգնականն էր։ Ընկերությունը նաեւ ցույց է տվել Echo Show 15, Amazon Glow (հեռուստակոնֆերանսների սարք, որը նախատեսված է երեխաների համար) եւ թռչող դրոն՝ Always Home Cam։ Ընկերությունը նաեւ ազդարարել է Halo View եւ Ring Alarm Pro ֆիթնես-ապարանջանի թարմացման մասին։

Ի՞նչ է պետք ակնկալել այս տարի

Echo-ի նոր սարքեր

Ամենայն հավանականությամբ, այս տարի Amazon-ը կցուցադրի Echo-ի նոր բարձրախոսներ։ Amazon-ի Echo Dot-ի եւ լիաչափ Echo-ի վերջին թարմացումից հետո արդեն երկու տարի է անցել, Echo Studio-ն, Dolby Atmos-ի աջակցությամբ, ուղիղ երեք տարի առաջ էր դուրս եկել, իսկ Echo Sub-ը՝ ավելի վաղ։ Այդ շարքի նոր սարքերի ազդարարման իսկական ժամանակն է։

echo-speakers.jpg (90 KB)

Իսկ ահա Amazon Echo Show-ին հազիվ թե արժե սպասել. պատի Echo Show 15-ը ներկայացվել էր անցած աշնանը, իսկ Echo Show 5-ը եւ 8-ը թարմացվել էին անցած գարնանը։ Ինչ վերաբերում է Echo Show 10-ին եւ դրա պտտվող դիսփլեյին, այդ մոդելն այնքան արմատական փոփոխության է ենթարկվել, որ հազիվ թե արժե սպասել, որ կլինի դրա հաջորդը։ Չնայած՝ ո՞վ գիտե։

Astro օգնականը

Անիվների վրա ընտանեկան խելացի ռոբոտի մասին ազդարարվել է անցած տարի, բայց դրա հասանելիության մասին դեռ վաղ է խոսել՝ այն կարելի է գնել միայն հրավերով (999 դոլարով)։ Գուցե այս տարի Amazon-ը, վերջապես, զանգվածաբար թողարկի Astro-ն։ Լավ կլիներ, որ ռոբոտը չարժանանար Echo Loop խելացի մատանու ճակատագրին։

astro-moving-around-home-100904901-orig.jpg (71 KB)

Ring նոր սարքերը

Անցած տարի Amazon-ը ցուցադրեց Ring Alarm Pro-ն՝ ներկառուցված Eero 6 mesh Wi-Fi ռոուտերով։ Գուցե այս տարի ի հայտ գան այդ սերիայի նոր սարքերը։

ring-alarm-pro.jpg (64 KB)

Անցած տարի ընկերությունը նաեւ ազդարարել էր Ring Virtual Security Guard-ի մասին՝ վճարովի ծառայություն (99 դոլար), որը թույլ է տալիս մոնիթորինգի պրոֆեսիոնալ ծառայություններին հետեւել շարժման լուսաբանմանը ձեր Ring անվտանգության խցիկներից։ Ծառայությունը նախկինի պես վաղ հասանելիության փուլում է (միայն հրավերով), եւ չի բացառվում, որ այս տարի Amazon-ն այն հասանելի դարձնի բոլորին։

Գուցե լայն հասանելիություն ունենա նաեւ Always Home Cam դրոնը, որը թռչում է ձեր տան շուրջը՝ չարագործների փնտրելով։ Այս սարքը մեծ ուշադրության է արժանացել 2020թ., երբ առաջին անգամ հայտարարվել էր դրա մասին։ 2021-ին Amazon-ը սկսել է հաճախորդներին դա առաջարկել հրավերով։ Չի բացառվում, որ այս տարի դրոնը, վերջապես, հնարավոր լինի գնել նաեւ առանց հրավերի։ Այն, ի դեպ, մոտ 250 դոլար արժե։

Միջոցառման սկիզբը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Amazon-ը բաց չի հեռարձակի միջոցառումը (այն, ճիշտ է, վիրտուալ է լինելու, բայց կարելի կլինի դիտել միայն հրավերով), բայց դուք TECH NEWS.am-ի միջոցով կկարողանաք իմանալ հետաքրքիր բոլոր նորույթների մասին, որոնք այնտեղ կցուցադրվեն:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ