Sentry Enterprises ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին բանկային քարտը՝ ինտեգրված OLED էկրանով: Էկրանն ակտիվանում է վճարային տերմինալի հետ կոնտակտի ժամանակ և օգտատերերին տեղեկացնում է գործարքի մասին, հայտնում է OLED-Info կայքը։
Նոր քարտերը կոչվում են Radiance: Այսպիսի լուծումը ոչ միայն լրացուցիչ անվտանգություն է ապահովում օգտատերերի համար, այլև յուրահատուկ գովազդ է դառնում այդ քարտերը թողարկող բանկի համար։
OLED էկրանն էլեկտրասնուցումն ստացնում է ներկառուցված NFC մոդուլից: Որքան շատ է քարտը մոտեցվում վճարային տերմինալին, այնքան ներկառուցված էկրանն ավելի շատ է լուսավորվում: Սա քարտի սեփականատիրոջը հնարավորություն է տալիս հասկանալ, թե արդյոք քարտը գտնվում է տերմինալից բավարար հեռավորության վրա վճարում կատարելու համար։
Արտասովոր այս քարտերն ունեն VISA և MasterCard վճարային համակարգերի աջակցություն, սակայն տեղեկություն դեռ չկա այն մասին, թե որ բանկերն առաջինը կներկայացնեն OLED էկրանով այս քարտերը։
ամիս
շաբաթ
օր