3 լավագույն սմարթֆոն, որոնք $100-ից պակաս արժեն

24 ապրիլի, 2024  20:11

Ռուսական «Պալաչ» կայքի խմբագրությունը կազմել են երեք լավագույն սմարթֆոնների ընտրանին, որոնց գինը ՌԴ-ում չի գերազանցում 100 դոլարը։

Առաջին տեղում է Tecno Pova Neo 3-ը, որն արժե մոտ 97 դոլար։ Սմարթֆոնն ունի 6,82 դյույմանոց մեծ IPS էկրան՝ HD+ կետայնությամբ և թարմացման 90 Հց հաճախականությամբ: Սարքի արդյունավետության համար պատասխանատու է MediaTek Helio G85 չիպը։ Հեռախոսն ունի 4 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողություն: Այս մոդելի հիմնական առանձնահատկությունը շատ հզոր՝ 7000 մԱ/ժ մարտկոցն է՝ համեստ 18 Վտ լիցքավորմամբ:

Tecno Pova Neo 3.jpg (83 KB)

Երկրորդ տեղում է Infinix Hot 30-ը: Այն ունի մի փոքր ավելի հզոր Helio G88 չիպ, 4 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողություն: 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն աջակցում է 33 Վտ արագ լիցքավորում: Այս մոդելը կարելի է գտնել մոտ 84 դոլարով։

Infinix Hot 30.JPG (95 KB)

Ցուցակի երրորդ տեղում է Xiaomi Poco M5-ը, որն արժե մոտ 98 դոլար։ Սմարթֆոնն ունի 6,58 դյույմանոց IPS էկրան՝ Full HD+ կետայնությամբ և թարմացման 90 Հց հաճախականությամբ։ Մրցակիցներից այն առանձնանում է իր հզոր Helio G99 չիպով, որն ավելի լավն է, քան G85-ն ու G88-ը խաղային ռեժիմում։ Այլ առանձնահատկություններից են ինֆրակարմիր միակցիչի և 5000 մԱ/ժ մարտկոցի առկայությունը և 18 Վտ լիցքավորման հնարավորությամբ:

Xiaomi Poco M5.JPG (63 KB)


 
 
 
 
  • Արխիվ