IPS էկրանով 5 լավագույն սմարթֆոնները

19 ապրիլի, 2024  19:15

Այսօր առաջատար սմարթֆոնները սովորաբար ունեն OLED էկրաններ: Իհարկե, դրանք ունեն բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են ավելի վառ գույները, կադրերի փոփոխության բարձր հաճախականությունը և Always-on (միշտ միացված – անգլ․) գործառույթները: Սակայն այս էկրաններն ունեն նաև նյարդայնացնող մի թերություն՝ PWM էֆեկտը (ստրոբոսկոպիկ թարթում): Եթե ​​դուք այն մարդկանցից եք, ում աչքերը շուտ են հոգնում այս էֆեկտի պատճառով, ավելի լավ է ընտրել IPS վահանակով սմարթֆոն։

«Պալաչ» կայքի խմբագրությունը ներկայացրել է 2024-ի IPS էկրաններով լավագույն հինգ սմարթֆոնները։

Infinix Note 30

Ցուցակը գլխավորում է Infinix Note 30-ը, որն առաջարկում է լայն՝ 6,78 դյույմանոց IPS էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ: Այս սարքը, որը ներառված է վարկանիշային բազմաթիվ ցուցակների առաջին տեղերում, ստացել է նաև 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 45 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ, ինչպես նաև MediaTek Helio G99 պրոցեսոր։

Honor X7b

Երկրորդ տեղում բյուջետային Honor X7b-ն է։ Այս սարքն ունի 6,8 դյույմանոց էկրան՝ 90 Հց թարմացման հաճախականությամբ, 108 ՄՊ տեսախցիկ, 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Մեծ առավելություն է տարողունակ 6000 մԱ/ժ մարտկոցը՝ 35 Վտ լիցքավորման աջակցությամբ։

Tecno Pova 5 Pro

Երրորդ տեղը բաժին է ընկնում Tecno Pova 5 Pro-ին: Սարքն առաջարկում է 6,78 դյույմանոց 120 Հց էկրան և MediaTek Dimensity 6080 չիպ: Հիմնական առավելությունը 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն է՝ 68 Վտ արագ լիցքավորմամբ։

OnePlus Nord CE 3 Lite

OnePlus Nord CE 3 Lite-ը նույնպես ներառված է ցուցակում՝ Snapdragon 695 պրոցեսորով, որով կարելի է միջին պարամետրերով խաղեր խաղալ։ Սմարթֆոնն ունի 108 ՄՊ տեսախցիկ, ստերեո բարձրախոսներ և 65 Վտ լիցքավորման աջակցող մարտկոց:

iPhone 11

Ցուցակը եզրափակում է հին iPhone 11-ը, որն իր անվան մեջ թիվ ունեցող և IPS էկրանով Apple-ի վերջին հեռախոսն է։ Այսօր այս սմարթֆոնը նախկինի պես ակտուալ է․ սարքն ունի Retina մատրիցա, հզոր A13 Bionic պրոցեսոր, լավ երկակի տեսախցիկ՝ 12+12 ՄՊ, պատշաճ ստերեո բարձրախոսներ, ջրից պաշտպանություն և լավ մարտկոց, որի շնորհիվ մեկ լիցքավորմամբ սմարթֆոնն աշխատում է մեկ ամբողջ օր։ Բացի դրանից՝ սմարթֆոնը, հավանաբար, կստանա iOS 18-ի թարմացում։ 


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ