OnePlus-ի նոր սմարթֆոնը գնելուց 5 օր անց պայթել է. 8-ամյա երեխան կորցրել է լսողությունը (լուսանկար)

28 հուլիսի, 2023  12:20

Վերջերս գնված OnePlus Nord 3 սմարթֆոնը պայթել է օգտագործման 5-րդ օրը, ինչի հետևանքով 8-ամյա տղան կորցրել է լսողությունը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է տղայի հայրը։

OnePlus Nord 3 սմարթֆոնը գնվել է հուլիսի 17-ին Amazon India-ից 38100 ռուփով (մոտ 465 դոլար): Սակայն օգտագործման հինգերորդ օրը սարքը հանկարծակի պայթել է, ինչի հետևանքով 8-ամյա երեխան ծանր վիրավորվել է․ նա ոչ միայն կորցրել է լսողությունը, այլև ստացել է հոգեբանական տրավմա։

one-plus-explode-4.jpg (233 KB)

Տուժած երեխայի հոր խոսքով՝ ինքը դիմել է Հնդկաստանում OnePlus-ի ներկայացուցչությանը, սակայն, ընկերությունից ցանկացել են վերցնել սմարթֆոնը փորձաքննության նպատակով։ Սակայն տղամարդը չի տվել սմարթֆոնը՝ մտավախություն ունենալով, որ ընկերությունը կարող է ոչնչացնել ապացույցները։

one-plus-explode-1.jpg (718 KB)

Ընկերությունը տուժածի ընտանիքին չի առաջարկել, թե ինչ հետագա քայլեր են անհրաժեշտ անել, ոչ էլ բարոյական աջակցություն է տրամադրել։

Երեխայի հայրը նաև ոստիկանությություն բողոք է ներկայացրել հնդկական OnePlus-ի, Oppo-ի և Amazon-ի կառավարիչների դեմ՝ հույս ունենալով արդարության հասնել և պաշտպանել իր երեխայի իրավունքները։

one-plus-explode-2.jpg (248 KB)

Տղամարդը նաև հայտնել է, որ երբ ինքը կիսվել է իր պատմությունով և բողոքներով Twitter-ում, իր օգտահաշիվը կասեցվել է: Բացի դրանից, նա պնդում է, որ OnePlus-ն ակտիվորեն փորձել է կոծկել և քողարկել այս միջադեպը:

one-plus-explode-3.jpg (239 KB)

Հիշեցնենք, որ նման միջադեպեր վերջին շրջանում բավականին հաճախ են գրանցվում։ Օրինակ՝ վերջերս OnePlus 8 Pro մարտկոցը պայթել էր քնած տիրոջ կողքին։ Բարձն իր վրա էր վերցրել ջերմային հարվածը, և դրա շնորհիվ հեռախոսի տերը չէր տուժել։

Ապրիլին Redmi Note 5 Pro սմարթֆոնի պայթյունի հետևանքով 8-ամյա աղջիկ էր մահացել։

Այս տարվա հունվարին ԱՄՆ Օհայո նահանգի տներից մեկում լիցքավորված iPhone 4-ը բռնկվել էր, երբ ամբողջ ընտանիքը քնած էր եղել։ Խոհանոցում տեղադրված տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է հրդեհը մարվել բռնկվելուց անմիջապես հետո։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ