Կենցաղային տեխնիկա, կահույք և նույնիսկ ձայնամեկուսացված տաղավարներ. ի՞նչ իրեր է Twitter-ը հանել վաճառքի

16 հունվարի, 2023  18:10


Twitter-ը վաճառքի է հանել տարբեր տեխնիկա՝ գրասենյակային կահույք, խոհանոցային տեխնիկա և նույնիսկ աղմուկից պաշտպանված և հատուկ հանդիպումների համար նախատեսված խցիկներ։ Այս բոլոր իրերը նախկինում օգտագործվում էին Սան Ֆրանցիսկոյում գտնվող կենտրոնակայանում, այժմ դրանք փորձում են աճուրդում վաճառել որպես ավելորդ իրեր։

Փորձագետների կարծիքով՝ այս իրերի վաճառքն ամենևին չի վկայում այն մասին, որ Սան Ֆրանցիսկոյում ընկերության գլխավոր գրասենյակը շուտով կփակվի։ Իլոն Մասկն անձամբ խոստացել է այն չտեղափոխել Տեխաս։ Պարզապես աշխատողների զանգվածային կրճատումից հետո ընկերության գրասենյակներում ու պահեստներում շատ բաներ կան, որոնք այլեւս չեն օգտագործվում, բայց նաև շատ տեղ են զբաղեցնում։

Աճուրդը կսկսվի հունվարի 17-ին և կավարտվի հաջորդ օրը։

Ի՞նչ ապրանքներ է Twitter-ը փորձում վաճառել

Twitter-ը վերջերս թարմացրել է աճուրդի լոտերի ցուցակը նոր իրերով: Դրանց մեծ մասը ցուցադրված է մի քանի տասնյակից մինչև հարյուր միավոր քանակով: Ընդ որում, շատ լոտեր ընդհանրապես նկարագրություն չունեն կամ գրված է, որ գնորդն ինքը պետք է հասկանա, թե ինչ տեխնիկա է դա, հետո ինքնուրույն ապամոնտաժի ու դուրս բերի ընկերության գլխավոր գրասենյակից։

Twitter-auction-4

Լոտերի մեծ մասի մեկնարկային գինը $25 է:

Լոտերի մեջ կա շատ գրասենյակային կահույք՝ ներառյալ տարբեր մոդելների աթոռներ, սեղաններ, բազկաթոռներ, հանգստի կահույք, պահարաններ, գրատախտակներ պրեզենտացիաների համար։

Twitter-auction

Twitter-auction-3

Առկա են նաև ինտերիերի և դեկորատիվ իրեր, այդ թվում՝ ընկերության տարբերանշանով ինստալյացիաներ։

Twitter-auction

Լոտերի մեջ քիչ չեն նաև սարքավորումներ, այդ թվում՝ մի քանի աշխատող Apple 27" iMac՝ լավ վիճակում, Epiphan Video Pearl ձայնագրող և հեռարձակող երկու սարք, Polycom RealPresence Trio 8800 IP Conference հեռախոսային տեսակոնֆերանսի սարք, Samsung UN65J6300 65" 1080p Smart LED TV, Belkin Thunder TV: Dock հարակցման կայան, Logi MX Keys Mac-ի ստեղնաշար և MX Master երեք մկնիկ և այլ առարկաներ։

Twitter-auction-7.jpeg (34 KB)

Կան նաև հանդիպումների համար նախատեսված ձայնամեկուսացված խցիկներ՝ վիդեոկոնֆերանսների հնարավորությամբ, ինչպես նաև ձայնամեկուսիչ հեռախոսախցիկներ մեկ աշխատակցի համար:

Twitter-auction-5

Twitter-auction-6.jpeg (48 KB)

Վաճառվող ապրանքների ամբողջական ցանկը կարելի է գտնել աճուրդի կայքում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ