Իլոն Մասկը մտադիր է անդամահատումներ ունեցողների համար կիբեռվերջույթներ ստեղծել․ դրանք կկառավարվեն ուղեղում տեղադրված չիպերով

24 հուլիսի, 2023  18:21

SpaceX հրթիռների արձակման, Tesla-ի արտադրական հոսքագիծ այցելությունների և Twitter-ում մեմեր հրապարակելու միջև ընկած ժամանակահատվածում հայտնի ձեռներեց Իլոն Մասկը հասցնում է նաև նոր արտադրանքի մասին գաղափարներ մտածել։

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, Tesla-ի երկրորդ եռամսյակի արդյունքները ներդրողներին ներկայացնելիս՝ Մասկը նաև խոսել է Tesla-ի նոր արտադրանքի շարքի՝ ռոբոտային վերջույթների մասին, որոնք կկառավարվեն ուղեղում տեղադրված չիպերի միջոցով։

«Մենք հավատում ենք, որ իրականում կարող ենք ստեղծել անհավանական հնարավորություններով կիբեռմարմին»,- ասել է ձեռնարկատերը:

Դժվար է ասել, թե որքանով են լուրջ այս ուղղությամբ զարգանալու վերաբերյալ Մասկի և Tesla ընկերության մտադրությունները։ Արժե նկատի ունենալ, որ չնայած Մասկը բազմաթիվ ձեռքբերումներ ունի, այն գյուտերից շատերը, որոնց մասին նա խոսել է, այդպես էլ իրականություն չեն դարձել։ Օրինակ՝ նա տարիներ շարունակ ասում էր, որ ինքնակառավարվող Teslas-ները յոթ սարի հետևում չեն: Tesla Roadster-ը՝ անհավանական արագընթաց սուպեր ավտոմեքենան, նույնպես տարիներով հետ է մնում ժամանակացույցից: Իսկ 2015-ին Tesla-ն ցուցադրեց էլեկտրական ավտոմեքենայի ռոբոտացված լիցքավորիչը, որն ավտոմատ կերպով միանում էր Tesla-ի լիցքավորման պորտին, բայց դա ևս դեռ չի հայտնվել շուկայում:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ