Xiaomi Mix Fold 4. ինսայդերը նոր մանրամասներ է հրապարակել Xiaomi-ի ամենահզոր սմարթֆոններից մեկի մասին

3 հուլիսի, 2024  20:30

Հուլիսի 10-ին Samsung Galaxy Z Fold6 նոր ծալովի ֆլագմանի թողարկման նախաշեմին, Xiaomi-ն ակտիվորեն պատրաստվում է դրա մրցակցի՝ Xiaomi Mix Fold 4-ի թողարկմանը: Համացանցում է հայտնվել նոր սարքի առաջին բարձրորակ ռենդերային լուսանկարը, նաև հայտնի են դարձել որոշ բնութագրեր։

Կարևոր բնութագրեր

  1. Պաշտպանություն և դիզայն։ Xiaomi Mix Fold 4-ը կստանա փոշուց և խոնավությունից պաշտպանություն՝ համաձայն IP68 ստանդարտի, որն ավելի դիմացկուն է դարձնում արտաքին ազդեցությունների նկատմամբ: Սարքի հաստությունը կլինի 10 մմ-ից պակաս, ինչը նրան էլեգանտ ու բարակ տեսք կհաղորդի։
  2. Մարտկոց և լիցքավորում։ Նոր արտադրանքը կհամալրվի ավելի քան 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով, որի շնորհիվ սմարթֆոնն առանց վերալիցքավորման կաշխատի բավական երկար։ Բացի դրանից՝ սարքը կունենա անլար լիցքավորման աջակցություն։
  3. Տեսախցիկ։ Հիմնական առավելություններից մեկը կլինի տեսախցիկը: Հիմնական մոդուլը կներառի չորս ոսպնյակ: Տեսախցիկները կկարգավորվեն գերմանական Leica ընկերության հետ համատեղ, իսկ հիմնական մոդուլում կկիրառվի Leica Summilux ոսպնյակ:
  • Հիմնական մոդուլ՝ 50 ՄՊ,
  • Ուլտրա լայնանկյուն մոդուլ՝ 12 ՄՊ,
  • Մոդուլ հեռաֆոտո ոսպնյակով (OmniVision OV60A)՝ 60 ՄՊ,
  • Պերիսկոպի մոդուլ 5x օպտիկական խոշորացումով՝ 10 ՄՊ։

Xiaomi Mix Fold 4-ն կաշխատի Qualcomm Snapdragon 8 Gen 3 պրոցեսորով, որը կապահովի սարքի բարձր կատարողկանությունն ու անխափան աշխատանքը։

Ռենդերային լուսանկարն ու բնութագրերի մասին մանրամասները հրապարակել է հայտնի ինսայդեր Էվան Բլասը, որը նախկինում պաշտոնական շնորհանդեսներից առաջ ներկայացրել է բազմաթիվ արտահոսքեր այնպիսի սմարթֆոնների վերաբերյալ, ինչպիսիք են Sony Xperia 5 II-ը, Galaxy Note20-ը, Galaxy Z Fold 2-ը, Galaxy Tab S7-ը, Galaxy Watch 3-ը և Samsung Galaxy Buds Live-ը, Xiaomi 12-ը, Xiaomi 12T-ն և Xiaomi 12T Pro-ը։

Xiaomi Mix Fold 4-ը խոստանում է հզոր մրցակից լինել Samsung Galaxy Z Fold6-ին՝ շնորհիվ իր տպավորիչ բնութագրերի և նորարար լուծումների: Այնուամենայնիվ, միջազգային շուկայում մրցակցելու համար Xiaomi-ն պետք է Mix Fold 4-ը թողարկի Չինաստանից դուրս:


 
 
 
 
  • Արխիվ