Apple-ի ո՞ր սմարթֆոններն են համարվում լավագույնը․ iPhone 15-ը չի հայտնվել նույնիսկ լավագույն տասնյակում

3 հուլիսի, 2024  22:11

Օգտատերերն ամենից շատ գոհ են Apple-ի հին սարքերից. նրանք լավագույն սմարթֆոններ են համարում iPhone 12 mini-ն և SE 2-ը, սակայն iPhone 15 շարքի սմարթֆոնները, ինչպես նաև iPhone 14-ը, չեն ներառվել նույնիսկ լավագույն տասնյակում։ Այսպիսի եզրակացությունների են հանգել AnTuTu հարթակի մշակողները, որոնք կազմել են Apple սարքերից օգտվողների գոհունակության հունիսյան վարկանիշը։

Վարկանիշային առաջատարներ

Հետաքրքիր է, որ վարկանիշը գլխավորում են ընկերության պլանշետները, և ոչ թե սմարթֆոնները: Առաջին տեղում 2017-ին թողարկված 10,5 դյույմանոց էկրանով iPad Pro 2-ն է, որը ստացել է 96,63% դրական արձագանքներ։ Նրան հաջորդում են iPad Air 4-ը՝ 96,43%-ով և iPad Pro 11-ը՝ M4 չիպով, որը հավաքել է 96,33%:

Սմարթֆոնները վարկանիշում

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է iPhone 12 mini-ն, որն ստացել է 95,97% դրական արձագանքներ։ Չնայած կոմերցիոն ձախողմանը և վաճառքի ցածր ցուցանիշներին՝ օգտատերերը բարձր են գնահատել այս մոդելը: Հինգերորդ և վեցերորդ տեղերում են iPad Pro 4-ը՝ 12,9 դյույմանոց էկրանով (95,29%) և iPad Pro 2-ը՝ 11 դյույմանոց էկրանով (95,06%)։

Այլ մոդելներ

Լավագույն տասնյակում ներառվել է նաև մեկ այլ սմարթֆոն՝ 2020-ի iPhone SE 2-ը, որն ստացել է 94,99% դրական գնահատական: Տասնյակը եզրափակում են 11 դյույմանոց էկրանով iPad Pro 3-ը (94,65%), iPad Air 5-ը (93,82%) և iPad mini 5-ը (93,41%):

Ի՞նչ եզրակացություն կարելի է անել

Դժվար է ասել, թե կոնկրետ ինչն այն չէ Apple-ի սմարթֆոնների նոր մոդելների հետ, և դրանց հետ կապված ինչը չի գոհացնում օգտատերերին: Սակայն փաստն այն է, որ օգտատերերի մեծ մասը գոհ է ընկերության հին սարքերից՝ թե՛ iPad-ի, թե՛ iPhone-ի դեպքում:


 
 
 
 
  • Արխիվ