Խաբեության նոր սխեմա՝ Telegram-ում․ գողանում են օգտահաշիվներն ու կրիպտո դրամապանակները

1 հուլիսի, 2024  16:05

«Կասպերսկու լաբորատորիա»-ի մասնագետները ռուսալեզու օգտատերերից Telegram-ի օգտահաշիվներն ու կրիպտոարժույթները գողանալու նոր սխեմա են բացահայտել։ Օգտագործելով ֆիշինգային բոտ՝ չարագործները հարձակվում են թվային ակտիվներ ունեցողների վրա, որոնք գործարքներ են կատարում մեսենջերի ներսում: Ընկերությունն արդեն գրանցել է մի քանի նման կեղծ բոտ։

Չարագործները փնտրում են օգտատերերի, որոնք ցանկանում են կրիպտոարժույթով գործարքներ կատարել Telegram-ի միջոցով և կապ են հաստատում նրանց հետ՝ գործարքն ավարտելու պատրվակով։

Այնուամենայնիվ, հենց սկզբից պոտենցիալ տուժողին տեղեկացվում է, որ անվտանգության մակարդակը բարձրացնելու և կարգավորող մարմինների պահանջներին համապատասխանելու համար ենթադրաբար անհրաժեշտ է ստուգում անցնել, հակառակ դեպքում կրիպտո դրամապանակը կսառեցվի։

Խաբեբաներն առաջարկում են դա անել «նույնականացման» հատուկ ծառայության միջոցով, որի հղումն ուղարկում են պոտենցիալ զոհին։ Փաստացի, այս կերպ նրանք մարդուն ուղղորդում են դեպի ֆիշինգային ռեսուրս, որտեղ նրան առաջարկում են մուտք գործել Telegram-ի իր օգտահաշիվ և անցնել նույնականացում: Դա անելու համար խնդրում են անջատել երկգործոն նույնականացումը մեսենջերում և հաստատել այս գործողությունը՝ սեղմելով համապատասխան կոճակը: Այնուհետև Telegram-ում պետք է տրամադրեն նույնականացման կոդը, որը պետք է ստացվի Telegram-ից։

Սակայն փաստացի այդ ամենն անհրաժեշտ է զոհի մեսենջերի օգտահաշիվը գողանալու և նրա անունից գործարքներ կատարելու համար։ Զոհի Telegram օգտահաշվի միջոցով խաբեբաները մուտք են գործում նրա կրիպտոարժույթի դրամապանակ՝ Telegram Wallet: Արդյունքում, վտանգ կա, որ օգտատերը կարող է կորցնել ոչ միայն իր օգտահաշիվը, այլև կրիպտոարժույթը:


 
 
 
 
  • Արխիվ