5000 մԱ/ժ, Snapdragon 695 պրոցեսոր, Corning Gorilla Glass 7i ապակի․ Oppo-ն բյուջետային նոր սմարթֆոն է ներկայացրել

4 հուլիսի, 2024  15:03

Չինական շուկայում ներկայացվել է Oppo A3 սմարթֆոնը, որ բավականին լավ բնութագրեր ունի, ընդորում՝ արժե ավելի քիչ, քան գարնանը ներկայացված Oppo A3 Pro-ն։ Այս մասին հայտնում է GSMArena կայքը։

Սարքը հագեցած է 6,7 դյույմանոց OLED էկրանով՝ Full HD+ կետայնությամբ և 120 Հց թարմացման հաճախությամբ։ Էկրանի պաշտպանությունն ապահովվում է Corning Gorilla Glass 7i ապակին:

Առջևի տեսախցիկն ունի 8 Մպ կետայնություն, իսկ հիմնականը՝ 50 Մպ։ Հիմնական տեսախցիկը համալրված է 2 Մպ խորության սենսորով։

Սմարթֆոնն ստացել է Qualcomm Snapdragon 695 պրոցեսոր, որն աշխատում է 8 կամ 12 ԳԲ LPDDR4X օպերատիվ և 256 կամ 512 ԳԲ UFS 2.2 ներկառուցված հիշողության հետ համատեղ: Մարտկոցն ունի 5000 մԱ/ժ հզորություն և մինչև 45 Վտ հզորությամբ VOOC արագ լիցքավորման աջակցություն։

Առայժմ նոր արտադրանքը հասանելի է միայն չինական շուկայում, երեք գույներով՝ սև, կանաչ և մանուշակագույն:

Գինը սկսվում է 1600 յուանից (մոտ 221 dwla8) 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն ունեցող տարբերակի համար։


 
 
 
 
  • Արխիվ