6500 մԱ/ժ մարտկոց, մեծ էկրան և Snapdragon 8 Gen 3-ի ամենահզոր տարբերակը․ ներկայացվել է Red Magic 9S Pro-ն

4 հուլիսի, 2024  10:19

Red Magic ապրանքանիշը պաշտոնապես ներկայացրել է առաջատար Red Magic 9S Pro սմարթֆոնը։ Սարքն ունի մի շարք ուշագրավ առանձնահատկություններ, oրինակ՝ 6,8 դյույմանոց AMOLED էկրան՝ առանց կտրվածքների (առջևի 16 ՄՊ տեսախցիկը թաքնված է էկրանի տակ): Սակայն ավելի կարևոր է մեկ այլ բան. Red Magic 9S Pro-ն հիմնված է հզորացված Snapdragon 8 Gen 3 SoC պրոցեսորի վրա, որն առաջին անգամ հայտնվել է Samsung Galaxy S24-ում:

Samsung-ի դեպքում հարթակը կոչվում է Snapdragon 8 Gen 3 for Galaxy, սակայն չինացիներն այն անվանում են Snapdragon 8 Gen 3 Advanced կամ Snapdragon 8 Gen 3 Leading: Հարթակի սովորական տարբերակից այն տարբերվում է մինչև 3,4 ԳՀց հաճախությամբ պրոցեսորով (CPU) և գրաֆիկական միավորով (GPU), որն աշխատում է 1 ԳՀց հաճախությամբ: SoC-ի հովացման համար պատասխանատու է ICE 13.5 համակարգը, որը ներառում է ոչ միայն գոլորշիացման մեծ խցիկ, այլև օդափոխիչ:

Red Magic 9S Pro - 1.jpg (53 KB)

Էկրանն ունի 2480 x 1116 պիքսել կետայնություն և զբաղեցնում է առջևի վահանակի տարածքի 93,7%-ը։ Կադրերի հաճախությունը 120 Հց է, PWM ճշգրտման հաճախությունը՝ 2160 Հց։ Էկրանն ապահովում է DCI-P3 գունային տարածության 100% ծածկույթ:

Red Magic 9S Pro-ն հասանելի է երկու տարբերակով։ Pro տարբերակը հագեցած է 6500 մԱ/ժ մարտկոցով՝ 80 վտ լիցքավորման աջակցությամբ, իսկ Pro+-ն ունի 5500 մԱ/ժ մարտկոց և 165 Վտ լիցքավորում։

Տեսախցիկը բաղկացած է երեք մոուլից՝ 50 ՄՊ կետայնությամբ հիմնական մոդուլ (Samsung S5KGN5, OIS), 50 ՄՊ (Samsung S5KJN1՝ որպես գերլայնանկյուն ոսպնյակով մոդուլի մաս) և 2 ՄՊ (GalaxyCore GC02M1):

Սմարթֆոնի 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ հիմնական տարբերակն արժե 660 դոլար։ Բարձրակարգ Red Magic 9S Pro+ Dark Knight-ի գինը՝ 24 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակի գինը 965 դոլար է:

Red Magic 9S Pro - 2.jpg (77 KB) 


 
 
 
 
  • Արխիվ