Google-ը միշտ ստե՞լ է․ փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, թե ինչպես է իրականում աշխատում որոնողական համակարգը

29 մայիսի, 2024  17:40

Google-ը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ կորպորացիայի աշխատակիցներից մեկը GitHub-ում պատահաբար հրապարակել է ներքին փաստաթղթեր, որոնցում պարունակվող տեղեկությունը կարող է վնասել ընկերության հեղինակությանը:

Փաստաթղթում, որը բաղկացած է 2500 էջից և կոչվում է Google API Content Warehouse, բացատրվում է, թե որ գործոններն ու բաղադրիչներն են ազդում Google-ի որոնման արդյունքների վրա: Դա փաստացի խաբեության կոդ է Google-ում տվյալ ռեսուրսի վարկանիշը բարձրացնելու համար:

SEO-ի մասնագետներն ասում են, որ Google-ի որոշ պնդումներ իր որոնողական համակարգի վերաբերյալ չեն համապատասխանում փաստաթղթում նշվածին: Օրինակ՝ նշվում է, որ Chrome-ի տվյալներն օգտագործվում են վեբ էջերի վերլուծության և դասակարգման համար, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը նախկինում բազմիցս հերքել է դիտարկչի տվյալների և վարկանիշավորման համակարգի կապը։

Եվ վարկանիշի վրա ազդող մեկ այլ գործոն, ըստ փաստաթղթի, EEAT (Experience, Expertise, Authoritativeness, and Trustworthiness) ցուցանիշն է, և դա նույնպես Google-ը միշտ հերքել է։

Google-ում նաև պարբերաբար հայտնվում են սպիտակ ցուցակներ այն կայքերի, որոնք որոնման արդյունքներում ավելի բարձր վարկանիշ ունեն: Նման համակարգ օգտագործվում է ԱՄՆ-ում ընտրությունների ժամանակ կամ, օրինակ, օգտագործվել է COVID-19 համաճարակի բռնկման ժամանակ։

Google-ը չի մեկնաբանել այս արտահոսքը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ