5 լավագույն բյուջետային սմարթֆոն, որ խորհուրդ է տրվում գնել 2024-ին

27 մայիսի, 2024  15:29

Ռուսական «Պալաչ» կայքը ներկայացրել է մինչև 225 դոլար արժողությամբ լավագույն բյուջետային սմարթֆոնների ցանկը, որոնք խորհուրդ է տրվում գնել 2024-ին։

Poco M6 Pro

Ցուցակի առաջին տեղում է մոտ 194 դոլար արժողությամբ Poco M6 Pro-ն, որն ստացել է 6,67 դյույմանոց AMOLED էկրան՝ Full HD+ կետայնությամբ, 120 Հց հաճախությամբ և մինչև 1300 նիտ պայծառությամբ։ Սմարթֆոնն աշխատում է MediaTek Helio G99 Ultra չիպով, ունի եռակի տեսախցիկ՝ 64, 8 և 2 ՄՊ, ինչպես նաև ջրից և փոշուց IP54 պաշտպանություն։

Xiaomi Poco M6 Pro.JPG (30 KB)

Infinix Note 40

Նրան հաջորդում է Infinix Note 40-ը 201 դոլար գնով, որի հիմնական առանձնահատկությունն է MagCharge-ի 20 Վտ հզորությամբ անլար և 45 Վտ հզորությամբ լարային լիցքավորման աջակցությունը: Սմարթֆոնն առաջարկում է նաև 6,78 դյույմանոց AMOLED էկրան՝ Full HD+ կետայնությամբ, 120 Հց հաճախությամբ և 1300 նիտ պայծառությամբ, ինչպես նաև 108 ՄՊ հիմնական և 32 ՄՊ սելֆի տեսախցիկ։ Բացի Helio G99 Ultimate չիպից՝ նոր սմարթֆոնն ունի JBL ստերեո բարձրախոսներ, IP54 պաշտպանություն և 8/256 ԳԲ հիշողություն:

Infinix Note 40.JPG (31 KB)

Samsung Galaxy A25 

Երրորդ տեղում Samsung Galaxy A25-ն է՝ մոտ 194 դոլար գնով։ Այս սմարթֆոնն առաջարկում է 6,5 դյույմանոց Full HD AMOLED էկրան՝ 120 Հց հաճախությամբ և մինչև 1000 նիտ պայծառությամբ: Սարքի աշխատանքի համար պատասխանատու է սեփական Exynos 1280 չիպը, իսկ տեսախցիկները ներկայացված են 50, 8 և 2 ՄՊ երեք մոդուլներով։ «Եթե չեք վստահում չինական ապրանքանիշերին, ապա ձեզ համար միանշանակ ավելի լավ է վերցնել այս մոդելը»,- գրում են փորձագետները։

Samsung Galaxy A25.JPG (33 KB)

Realme 12 5G 

Հաջորդ տեղում է Realme 12 5G-ը, որի գինն սկսվում է մոտ 222 դոլարից։ Այն ունի 120 Հց հաճախությամբ IPS էկրան՝ 6,72 դյույմ Full HD+ կետայնությամբ և 950 նիտ առավելագույն պայծառությամբ։ Սարքի տեսախցիկները ստանդարտ են սեգմենտի համար՝ 8 ՄՊ առջևի տեսախցիկ և երկու 108+2 ՄՊ մոդուլներով միավորը լավ լուսավորության դեպքում ստանում են հստակ պատկերներ: Սմարթֆոնն ունի նաև IP54 պաշտպանություն, հիբրիդային microSD բնիկ, ստերեո բարձրախոսներ և 5000 մԱ/ժ մարտկոց՝ 45 վտ լիցքավորման աջակցությամբ:

Realme 12 5G.JPG (42 KB)

Tecno Camon 30

Ցուցակը եզրափակում է Tecno Camon 30-ը, որի գինն սկսվում է մոտ 224 դոլարից։ Այն ունի մեծ՝ 6,78 դյույմանոց AMOLED էկրան՝ Full HD+ կետայնությամբ, 120 Հց հաճախությամբ և Always-On Display աջակցությամբ: Կատարողականի հետ խնդիրներ չկան. MediaTek Helio G99 Ultimate չիպի հզորությունը բավարար է ինչպես հիմնական առաջադրանքների, այնպես էլ միջին ծանրության խաղերի համար: Սմարթֆոնն ունի 50 ՄՊ առջևի տեսախցիկ՝ ավտոմատ ֆոկուսով, և կրկնակի LED լույս, ինչպես նաև 50+2 ՄՊ տեսախցիկի միավոր: Սարքն ունի նաև 2K տեսանյութ նկարելու աջակցություն։ Tecno Camon 30-ն ստացել է 5000 մԱ/ժ մարտկոց՝ 70 Վտ գերարագ լիցքավորման աջակցությամբ, որը կարող է լիցքավորվել մինչև 45 րոպեում։ Սարքն ունի նաև ստերեո ձայն, NFC մոդուլ, ինֆրակարմիր պորտ և microSD-ի բնիկ։

Tecno Camon 30.JPG (28 KB)


 
 
 
 
  • Արխիվ