Android սմարթֆոն օգտագործողներն սկսել են ավելի շատ անցնել iPhone-ի

26 հուլիսի, 2024  14:01

CIRP վերլուծական ընկերության հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելացել է նախկինում Android սմարթֆոն օգտագործող մարդկանց թիվը, որոնք անցել են iPhone-ի։

Հետազոտության համաձայն՝ 2024-ի հունիսին զգալիորեն աճել է iPhone-ի նոր սեփականատերերի թիվը, որոնք նախկինում օգտագործել են Android սմարթֆոններ։ Սակայն, մասնագետների կարծիքով, Apple-ի համար սա այնքան էլ դրական նորություն չէ, որքան այն կարող է թվալ առաջին հայացքից։

Բանն այն է, որ iPhone-ի նոր օգտատերերի մասնաբաժինը նախկին Android օգտատերերի մեջ 2024-ի հունիսին հասել է 17%-ի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին հինգ տարիների ընթացքում։ Այս արդյունքը զգալիորեն գերազանցում է անցյալ տարվա 10% մակարդակը, սակայն զիջում է 2017-ի պատմական ռեկորդին՝ 21%:

Այնուամենայնիվ, iPhone 15-ի վերջին մոդելների վաճառքը մնում է ցածր մակարդակի: Փորձագետները կարծում են, որ Android-ի նախկին օգտատերերն առաջին հերթին հետաքրքրված են նոր օպերացիոն համակարգով, այլ ոչ թե Apple սմարթֆոնների վերջին մոդելներով։

Վերլուծաբանները նաև նշում են, որ iPhone-ի նոր օգտատերերի թվի աճի հետ մեկտեղ նվազում է ներկա օգտատերերի մասնաբաժինը, որոնք թարմացնում են իրենց սարքերը:


 
 
 
 
  • Արխիվ