ROG ZEPHYRUS G16. Առաջին խաղային OLED-նոթբուքը ASUS-ից

25 մայիսի, 2024  13:15

Այսօրվա խաղային նոթբուքերի շուկայում աննախադեպ աճ է գրանցում․ օգտատերերին առաջարկվում են իրենց սիրելի խաղերի մեջ խորասուզվելու անհավանական հնարավորություններ: Ստացիոնար համակարգիչները կորցնում են իրենց դիրքերը՝ առավելությունը տալով խաղային նոթբուքերին: Բնականաբար, վերջիններիս գլխավոր առավելությունը կոմպակտությունն ու շարժունակությունն է։

Եթե ​​դուք փնտրում եք կատարյալ խաղային նոութբուք՝ 2024 թվականին խաղային աշխարհները նվաճելու համար, ապա ուշադրություն դարձրեք այս տարվա ROG Zephyrus G16-ին: Նորագույն տեխնոլոգիա, գերազանց արտադրողականություն և անթերի էկրան․ այս ամենը տեղավորվում է ծայրահեղ բարակ սարքում:

Այսօր մենք կդիտարկենք բոլոր հիմնական բնութագրերը՝ պարզելու, թե արդյոք այն համապատասխանում է ժամանակակից խաղային սարքի բոլոր պահանջներին:

Արտաքին տեսքը

Թվում էր, թե ASUS դժվար թե կարող է մեզ զարմացնել անցյալ տարվա՝ լրացուցիչ էկրանով հագեցած ROG Zephyrus Duo 16-ից  հետո։ Այնուամենայնիվ, այս անգամ ընկերությունը ներկայացրել է խաղային նոթբուք, որը արտաքինից կարելի է բնութագրել որպես զուսպ և ոճային: 

ROG Zephyrus G16-ն աչքի է ընկնում իր լակոնիկ դիզայնով և անսովոր գունային լուծումով։ Նոթբուքը հասանելի է երկու գույնով՝ մոխրագույն (Eclipse Gray) և շքեղ սպիտակ (Platinum White): Իր դիզայնի շնորհիվ պարզ է դառնում, որ այս մոդելը կարող է լինել ունիվերսալ և ծառայել ոչ միայն խաղերի համար։

Եվ վերջապես, սարքը կշռում է ընդամենը 1,85 կգ և ունի 1,49 սմ հաստութուն, ինչը հիանալի ցուցանիշ է GeForce RTX 4070 գրաֆիկական քարտով խաղային նոթբուքի համար։

Ինչպես մյուս ASUS սարքերը, այս նոթբուքն էլ առանձնանում է բարձրորակ նյութերով։ Կորպուսը պատրաստված է դիմացկուն ալյումինից, և նոութբուքի կափարիչի վրա առկա է 15 տարբեր անիմացիոն ռեժիմներով, կայծակի նմանվող լուսավորվող գիծ:

Արտադրողականությունը բարձր մակարդակի վրա է

Untitled Project (1).jpg (275 KB)

Նման փոքր չափսերով հանդերձ նոթբուքն ունի գերժամանակակից սարքի բնութագրեր։    Սարքը հագեցած է Intel Core™ Ultra 7 պրոցեսորով, այստեղ գրաֆիկական քարտը NVIDIA GeForce RTX 4070 է, որն ինքնին զարմանալի է ուլտրաբուքի դեպքում:

Որո՞նք են NVIDIA GeForce RTX վիդեո քարտերի առանձնահատկությունները 

Շատ ռեսուրսներ պահանջող խաղերի պարագայում խաղացողներին անհրաժեշտ է կատարյալ գրաֆիկա և իրատեսական լուսավորություն: Հենց դա են ապահովում NVIDIA տեխնոլոգիաները արհեստական ​​ինտելեկտի օգնությամբ։ Այս գրաֆիկական քարտն աջակցում է ճառագայթների հետագծման և DLSS 3.0 տեխնոլոգիաներին, ինչը թույլ է տալիս վայելել սահուն շարժումը և կատարելագործված արտադրոականությունը ավելի քան 400 խաղերում նույնիսկ առավելագույն պարամետրերով: Կադրերի արագությունը ավելանում է, իսկ մուտքային արձագանքի ժամանակը՝ նվազում: Արդյունքում ստանում եք ցնցող գրաֆիկա, իրատեսական լուսավորություն և բարելավված վերահսկման արձագանքն այնպիսի խաղերում, ինչպիսիք են Dota 2-ը, Counter-Strike 2-ը և Fortnite-ը։ 

Բարելավված արտադրողականությունը կարևոր է ոչ միայն խաղերի համար: AI-ն արագացնող տեխնոլոգիաների շնորհիվ սարքը կարող է դառնալ հավատարիմ օգնական ճարտարապետների, գրաֆիկական դիզայներների և խմբագիրների համար, ովքեր աշխատում են շատ ռեսուրսներ պահանջող ծրագրերի և հավելվածների հետ:  

Ճառագայթների հետագծման հետ մեկտեղ GeForce RTX 40-ը նաև օգտագործում է գեներատիվ AI տեխնոլոգիա և նեյրոնային ցանցի վրա հիմնված գործիքներ՝ ավելի քան 120 հավելվածներում աշխատանքը արագացնելու և առաջադրանքները հեշտացնելու համար: Օգտատերերն այլևս ստիպված չեն լինի ժամանակ վատնել սովորական առաջադրանքների վրա, քանի որ դրանք կարող են վստահել արհեստական բանականությանը և դրա փոխարեն զբաղվել ստեղծագործական առաջադրանքներով և կրեատիվ գաղափարներով։

AI-ի ավելի արագ աշխատանքի շնորհիվ այս գրաֆիկական քարտով նոթբուքի վրա տեսանյութի ռենդերինգն ավելի քիչ ժամանակ է պահանջում, քանի որ օգտագործվում է   օպտիմիզացված TensorRT գրադարանները և թենզորային միջուկները: Այժմ պատկերները կարող են ստեղծվել անմիջապես սարքի վրա՝ առանց ամպային ծառայությունների անհրաժեշտության, միևնույն ժամանակ լինելով ավելի էներգաարդյունավետ:

OLED-դիսփլեյը խաղային նոթբուքում

Untitled Project (2).jpg (246 KB)

Նախապես թվարկված բոլոր ժամանակատար առաջադրանքների համար կարևոր է նաև ունենալ բարձրորակ էկրան: Պատկերի պայծառությունն ու պարզությունը, դիտման լայն անկյունը․ այս ամենը անհրաժեշտ է խաղացողին: Այդ իսկ պատճառով արտադրողները ներկայացրել են ROG Zephyrus G16-ը ROG Nebula OLED էկրանով։ Ավելին, սա ROG շարքի առաջին նոթբուքն է նման թանկարժեք և որակյալ դիսփլեյով։ 

Հաշվի առեք էկրանի բնութագրերը․ 2,5K կետայնություն, թարմացման արագություն՝ 240 Հց, կողմերի հարաբերակցություն՝ 16:10, արձագանքման ժամանակը՝ ընդամենը 0,2 մվ: Ի՞նչի մասին են խոսում այս բոլոր ցուցանիշները: Խաղացողները ստանում են հիանալի գունային վերարտադրություն (100% DCI-P3 գունային գամմա), բարձր ցայտագունություն, ճշգրիտ գունային վերարտադրություն և շարժվող առարկաների հստակ ցուցադրում:

Բացի դրանից, այս էկրանը ապահովում է սև գույնի երանգների ճշգրիտ վերարտադրություն, ինչը հատկապես կարևոր է մուգ ֆոն ունեցող խաղերում կամ գրաֆիկայում:

Նոր սերնդի հովացման համակարգ

Ինչպե՞ս կարող է այդքան բարակ նոթբուքն ունենալ արդյունավետ հովացման համակարգ: Որպեսզի սարքն աշխատի օպտիմալ ջերմաստիճանի պայմաններում, ASUS-ը ներդրել է համապարփակ խելացի հովացման համակարգ, որը բաղկացած է մի քանի տարրերից:

Նախ և առաջ այն հագեցած է 2-րդ սերնդի երեք Arc Flow օդափոխիչներով։ Երկրորդը՝ տաք օդի դուրս բերման համար նախատեսված են հատուկ խողովակներ: Մեկը գտնվում է էկրանի կրունկի տակ, երկրորդը՝ սարքի ոտիկների կողքին։ Այս ամենն արվում է սարքի գերտաքացումից խուսափելու համար։ Բացի դրանից, այստեղ օգտագործվում է կենտրոնական պրոցեսորի համար նախատեսված հեղուկ մետաղական թերմոինտերֆեյս, ինչը շատ ավելի բարձր արդյունք է ապահովում, քան թերմամածուկի օգտագործումը։ 

Պրեմիում դասի ձայն և դիմացկուն ստեղնաշար

Դժվար թե որևէ գեյմեր խաղա՝ անտեսելով խաղի ձայնը։ Ավելին, շութեր խաղերում քայլերի, կրակոցների և այլ ձայնային ազդանշանների ուղղությունը ճշգրիտ որոշելը ուղղակիորեն ազդում է խաղի ընթացքի վրա։ Այս նոթբուքի ձայնը նույնքան լավն է, որքան պատկերը: Սարքը հագեցած է 6 ներկառուցված բարձրախոսերով, որոնք ապահովում են հստակ և հարուստ ձայն։ Խորը բասերն ունեն 100 Հց հաճախականություն, իսկ ձայնի բարձրությունն ավելացել է 47%-ով:

Ինչպես ASUS-ի մյուս սարքերի դեպքում, ROG Zephyrus G16-ը հագեցած է Dolby Atmos շրջապատող ձայնի տեխնոլոգիայով՝ վիրտուալ աշխարհի մեջ խորասուզվելու համար: Ձայնային մեսիջներ ակտիվորեն փոխանակող խաղացողները կգնահատեն AI-ի վրա հիմնված աղմուկի նվազեցման երկկողմանի խելացի համակարգը: Տեխնոլոգիան զտում է ձայները, որպեսզի կարողանաք հանգիստ շփվել և դա չազդի խաղի ձայների վրա:

Նոր մոդելն ունի 12%-ով ավելի մեծ լուսավորված ստեղներ: Ըստ արտադրողների՝ 1,7 մմ ճամփորդության խորությամբ ստեղները երկար կծառայեն, քանի որ դրանց ռեսուրսը կազմում է ավելի քան 20 միլիոն սեղմում: Զարմացնում է նաև էրգոնոմիկ թաչփադի չափսերը․ այն շատ ավելի մեծ է, քան նախորդ մոդելներում:

Շարժականություն և համատեղելիություն

Թեթև քաշի և կոմպակտության հետ մեկտեղ ստուգենք նաև սարքի մոբիլությունը։ Նոթբուքն ունի 90 Վտ/ժ հզորությամբ ներկառուցված մարտկոց, որն ապահովում է երկար աշխատանք առանց վերալիցքավորման։ Ավելին, արագ լիցքավորումը՝ մինչև 50% ընդամենը 30 րոպեում, թույլ է տալիս արագ վերադառնալ աշխատանքի կամ խաղի:

Ժամանակակից Wi-Fi 6E կարգավորիչը ապահովում է ստաբիլ և բարձր արագությամբ միացում անլար ցանցերին: Սա թույլ է տալիս մնալ կապի մեջ, արագ փոխանցել տվյալները և առանց ուշացումների օգտվել առցանց ծառայություններից: Նոթբուքը նաև միանում է մի շարք արտաքի՝ Thunderbolt 4, HDMI և USB Type-C պորտերի օգնությամբ:

Խաղայի՞ն թե ունիվերսալ նոթբուք

Ուսումնասիրելով հիմնական բնութագրերը՝ գալիս ենք այն եզրակացության, որ ROG Zephyrus G16-ը ոչ միայն խաղային նոթբուք է: Հիշենք դիզայնը և գերժամանակակից էկրանը։ Այս սարքի վրա հեշտությամբ կարող եք աշխատել տարբեր ծրագրերի վրա, որոնց հետ աշխատանքը հնարավոր չէ հասարակ գրասենյակային նոթբուքերի դեպքում: Բացի դրանից, այն հարմար է ինչպես ժամանցի, այնպես էլ ստեղծագործական առաջադրանքների համար։ Այնուամենայնիվ, չմոռանանք խաղերի մասին։ Գերազանց արտադրողականության, հզոր գրաֆիկայի, հստակ պատկերների և հարուստ ձայնի շնորհիվ այն խաղացողներին հնարավորություն է տալիս խաղալ իրենց սիրելի խաղերը տանից դուրս:

ROG Zephyrus G16-ը իդեալական լուծում է խաղացողների համար, ովքեր գնահատում են շարժունակությունը: Այս սարքով ASUS-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ փոքր չափսերի հետ միաժամանակ նոթբուքը կարող է ունենալ ամենաբարձր արտադրողականությունը և շարժականությունը։ 


 
 
 
 
  • Արխիվ