Asus-ը ներկայացրել է ROG Zephyrus և TUF Gaming AI խաղային նոութբուքներ․ ի՞նչ հնարավորություններ ունեն դրանք

23 հուլիսի, 2024  17:20

Asus-ը ներկայացրել է ROG Zephyrus և TUF Gaming սերիաների նոր խաղային նոութբուքներ՝ հագեցած AMD Ryzen AI 300 առաջադեմ պրոցեսորներով, որոնք ներառում են արհեստական բանականության (ԱԲ) համապրոցեսոր (NPU)՝ ԱԲ առաջադրանքների կատարման արագությունը բարելավելու համար: Բացի դրանից, նոր արտադրանքները հագեցած են Nvidia GeForce RTX 40 սերիայի գրաֆիկական արագացուցիչներով՝ խաղերում բարձր կատարողականություն ապահովելու համար:

TUF Gaming A16

Արտադրողը ներկայացրել է TUF Gaming A16 նոութբուքի թարմացված տարբերակը, որը հասանելի կլինի Ryzen AI 9 HX 370 պրոցեսորով (12 Zen 5 միջուկ, 24 հոսք, աշխատանքային հաճախականությունը՝ 5,1 ԳՀց) ինտեգրված AMD Radeon 890M գրաֆիկայով։ Բացի դրանից՝ նոր արտադրանքը կունենա դիսկրետ GeForce RTX 4060 գրաֆիկական քարտ, մինչև 32 ԳԲ LPDDR5X-7500 օպերատիվ հիշողություն և 1 ՏԲ պինդ վիճակի սկավառակ:

Նոութբուքն ստացել է 90 Wh մարտկոց: TUF Gaming A16-ը մշակողներից ստացել է 16 դյույմանոց էկրան՝ 2,5K կետայնությամբ, 165 Հց թարմացման հաճախությամբ և 400 քդ/մ² առավելագույն պայծառությամբ: Դիզայնը նախատեսում է HDMI 2.1 միակցիչ, USB Type-C և ունի Thunderbolt 4-ի աջակցություն: TDP-ն 160 Վտ է: Նոութբուքի հաստությունը 17,9 մմ է, քաշը՝ 2,2 կգ։

Zephyrus G14

Մեկ այլ նոր արտադրանք է Zephyrus G14 նոութբուքը, որն ստացել է 14 դյույմանոց էկրան՝ 2.5K կետայնությամբ, 165 Հց թարմացման հաճախությամբ և 400 քդ/մ² առավելագույն պայծառությամբ: Մոդելը համալրված է նույն AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորով՝ զուգորդված 16 կամ 32 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ։

Գնորդները կկարողանան ընտրել այս նոութբուքների՝ GeForce RTX 4060 կամ RTX 4070 գրաֆիկական արագացուցիչով տարբերակների միջև: Էլեկտրաէներգիայի աղբյուրը 73 Վտժ մարտկոց է և 110 Վտ հզորությամբ TDP:

Ինչ վերաբերում է նոր ապրանքների մանրածախ գնին, ապա դա կախված կլինի ընտրված կոնֆիգուրացիայից.

  • Asus TUF Gaming A16 (Ryzen AI 9 HX 370, 16 Գբ RAM, 1 Տբ, GeForce RTX 4060) - $1240;
  • Asus TUF Gaming A16 (Ryzen AI 9 HX 370, 32 Գբ/ 1 Տբ, GeForce RTX 4060) - $1305;
  • Asus ROG Zephyrus G14 (Ryzen AI 9 HX 370, 16 Գբ/ 1 Տբ, GeForce RTX 4060) - $1375;
  • Asus ROG Zephyrus G14 (Ryzen AI 9 HX 370, 32 Գբ/, 1 Տբ, GeForce RTX 4070) - $1650։ 

 
 
 
 
  • Արխիվ