Հնարավո՞ր է Հայաստանում ներդրումներ ներգրավել քրաուդֆանդինգի միջոցով

20 մայիսի, 2024  19:35

Կարծում եմ՝ «համաժողովրդական ֆինանսավորում», «քրաուդֆանդինգ»-ի լավագույն թարգմանությունը երևի դա է, կամ՝ «հավաքական ֆինանսավորում»։ Բնույթն այն է, որ մեծ թվով մարդիկ փոքր գումարներով ֆինանսավորում են ինչ-որ հետաքրքիր նախագիծ։


Քրաուդֆանդինգի տարբեր տեսակներ կան։ Քրաուդֆանդինգ կա, որը հենց նեդրում է, կա, որն ուղղակի նվիրատվություն է, ու քրաուդֆանդինգ կա, որը նախավաճառք է, այսինքն՝ գումար ես տալիս հետագայում ինչ-որ ապրանք ստանալու համար։    


Մեր ընկերությունում քրաուդֆանդինգով հավաքած ամենամեծ գումարը եղել է 5 մլն դոլարից ավելի։ Դա եղել է դիմակ, որը կարողանում է բակտերիաներին և վիրուսներին վերացնել։


Ես ինքս «սուպերբեքեր» եմ։ Դա մարդիկ են, որոնք շատ «զիզի-բիզի» բաներ են առնում։ Ես մեծ քանակի պրոդուկտների եմ օգնել, նվիրաբերություն արել։  Վերջին հումորային ապրանքը, որ գնել եմ՝ սեղանի վրա պտտվող փոքր հոլ է, որը երբեք չի ընկնում, կարող է մի վեց ժամ պտտվել։


Քրաուդֆանդինգով մի հետաքրքիր գիրք եմ գնել, որը, հույս ունեմ, այդքան արդիական չէ, բայց իմաստը՝ ինչպես կրկին սկսել ցիվիլիզացիան, երբ ամեն ինչ վերանա։ Զրոյից նկարագրած է, թի ինչպես հոսանք ստեղծել, ոնց գինու արտադրություն սկսել, և այլն։


Կարելի է ասել  քրաուդֆանդինգի մշակույթը դեռ Հայաստանում չի ձևավորվել, բայց մենք հույս ունենք, որ դա էլ կձևավորվի, որովհետև դա ոչ միայն ներդրում է, դա համագործակցության ձև է, որտեղ օգնում ես ինչ-որ մարդկանց  իրենց նախագծերը իրականացնելու։


Պատահաբար չի աշխատում ոչ մի բան։ Այն արշավները, որոնք մեծ հաջողություն են ունենում, միլիոնավոր դոլարներ են հավաքում, ընդհանրապես պատահականության արդյունք չեն։ Դուք կարող եք տեսնել մի հատ բարձ, որը հավաքել է 3 մլն դոլար, ու ասեք՝ ես էլ կարող եմ անել այդ նույն բանը։ Բայց դրա հետևում բազմաթիվ աշխատանքներ են, որոնք առաջին հայացքից չեն երևում։


Դուք կարող եք այդ բարձը սարքել, դիզայնը լինի դեղին գույնի, ու ձայնը լինի շատ բարձր այն բարձրախոսների, որոնք հեքիաթներ են պատմում։ Գույնը փոխեք սպիտակի, ու պարզվի, որ ինքը որպես սպիտակ շատ լավ գաղափար էր։


Մենք մի քանի քայլ առաջ ենք այդ ոլորտում գտնվող համարյա բոլոր ընկերություններից։ Այսօր մենք Հայաստանը բարձրացրել ենք այն դիրքերում, որտեղ այդ հաշվարկը սկսում է Հայաստանից։ Այսինքն՝ կա հայկական ընկերություն, հետո նոր կան ամերիկյան, իսրայելական ու այլ ընկերություններ։


Հիմա սկսել ենք մի արշավ, արհեստական բանականությամբ մատանի, որին դու կարող ես ցուցումներ տալ, ու լսել պատասխաններ առանց հեռախոսը հանելու։ Հիմա այդ մատանիները բավականին թափով զարգանում են։ Մյուս տարի կտեսնենք բազմաթիվ, բազմաֆունկցիոնալ մատանիներ։


Էյֆելյան աշտարակը նույնպես քրաուդֆանդինգի արդյունք է։ Ֆինանսների համար էսպես կտրոններ են վաճառել, նախավաճառք արել, ու այդ գումար տվողները ստացել են հնարավորություն առաջինը բարձրանալու այդ աշտարակը։ Ու ֆինանսավորման մի մասը եղել է ժողովրդից։


Ինչ-որ ստանդարտ բարտերային միջոց կընտրեի, օրինակ՝ նարինջը։ Բայց կարծում եմ, արդյունքում ես հենց փողը կհնարեի երևի, եթե փող չլիներ այդ ժամանակ, որովհետև հաստատ հարմար չէր լինի այդքան նարինջներ հավաքագրել։ Ես կլինեի փող հորինողը։




Նարեկ Վարդանյան

Prelaunch.com-ի գործադիր տնօրեն, The Crowdfunding Formula-ի (TCF) համահիմնադիր և գործադիր տնօրեն:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ