Ո՞ր սմարթֆոններն առաջինը կստանան Android 15-ը

3 մայիսի, 2024  13:07

Android 15-ը՝ Google-ի օպերացիոն համակարգի նոր տարբերակը, նախատեսվում է թողարկել 2024-ին։ GizmoChina-ն ներկայացրել է այն սարքերի ցանկը, որոնք առաջինը կստանան թարմացումը։

Ինչպես միշտ, թարմացումն առաջինը կստանան Google Pixel սարքերը, սակայն ոչ բոլորը։ Ամենահին Pixel մոդելները, որոնք կստանան Android 15-ը, կլինեն Pixel 6-ը և Pixel 6 Pro-ն: Բնականաբար, թարմացումը կստանան նաև ավելի նոր մոդելները, ինչպես նաև Google Pixel Fold-ը և Pixel Tablet-ը: Բացառությամբ Pixel 8 շարքի (և Google Pixel ապագա սմարթֆոնների), որոնք, ինչպես խոստանում է արտադրողը, թարմացումներ կստանան յոթ տարի, ավելի հին Google Pixel-ները ծրագրային ապահովման աջակցություն կստանան միայն երեք տարի:

Android 15 թարմացումը կստանան հետևյալ Google Pixel սարքերը․

  • Google Pixel 8 Pro
  • Google Pixel 8
  • Google Pixel 7 Pro
  • Google Pixel 7
  • Google Pixel 7a
  • Google Pixel 6 Pro
  • Google Pixel 6
  • Google Pixel 6a
  • Google Pixel Fold
  • Google Pixel Tablet

Ինչ վերաբերում է Pixel սմարթֆոնների համար Android 15-ի թողարկման ամսաթվին, ապա այս սարքերով մշակողները ծրագրային ապահովման վաղ տարբերակին հասանելիություն են ունեցել դեռ 2024-ի փետրվարից: Ապրիլից Android 15-ն սկսեցին ուղարկել բետա փորձարկողներին: Ակնկալվում է, որ կայուն տարբերակը կհայտնվի հունիսին, իսկ նոր ՕՀ-ի ամբողջական թողարկումը սպասվում է 2024-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։


 
 
 
 
  • Արխիվ