iPhone 17-ը և iPhone 17 Plus-ը կարող են ստանալ 120 Հց OLED ProMotion էկրաններ, որոնք հասանելի էին միայն Pro մոդելներում

27 փետրվարի, 2024  18:25

Հաջորդ տարի թողարկվելիք iPhone 17 և iPhone 17 Plus սմարթֆոնները կարող են ունենալ ProMotion OLED էկրաններ, որոնք քիչ են էներգիա ծախսում: Փաստացի, ProMotion տեխնոլոգիան, որն այժմ օգտագործվում է Pro մոդելներում միայն, առաջին անգամ հասանելի կլինի iPhone-ի ստանդարտ մոդելներում։ Այս մասին գրում է The Elec-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ներկայիս iPhone 15-ում և iPhone 15 Plus-ում կիրառվում են ցածր ջերմաստիճանի պոլիբյուրեղային սիլիցիումի (LTPS) վահանակներ, մինչդեռ Apple-ի iPhone 15 Pro մոդելներում  օգտագործվում են ավելի առաջադեմ ցածր ջերմաստիճանի պոլիբյուրեղային օքսիդի (LPTO) վահանակներ: LPTO վահանակներն ունեն ProMotion-ի աջակցություն, ինչը թույլ է տալիս էկրանի թարմացման հաճախականությունը բարձրացնել մինչև 120 Հց՝ ավելի սահուն դիտման և անհրաժեշտության դեպքում տեսանյութերի նվագարկման համար:

ProMotion-ը նաև թույլ է տալիս նվազեցնել էկրանի թարմացման հաճախականությունը ավելի էներգաարդյունավետ արագության՝ մինչև 1 Հց, դրա շնորհիվ էլ iPhone 15 Pro էկրաններն ունեն մշտապես միացված լինելու հնարավորություն, որը թույլ է տալիս ցուցադրել ժամացույցը, վիջեթները, ծանուցումները և էկրանի կողպման պաստառը նույնիսկ այն ժամանակ, երբ սարքը կողպված է:

Ակնկալվում է, որ Apple-ը կպահպանի ավելի քիչ առաջադեմ LPTS վահանակների օգտագործումը այս տարվա աշնանը թողարկվելիք iPhone 16-ում և iPhone 16 Plus-ում, որպեսզի պահպանի տարբերությունը ստանդարտ և Pro մոդելների միջև:

Ըստ The Elec-ի՝ չինական մատակարար BOE ընկերույթունը ակնկալում է, որ Apple-ին կմատակարարի LPTO վահանակներ iPhone 17 սերիայի համար, սակայն դեռևս հարցեր են մնում առ այն, թե արդյոք այն կարող է հասնել անհրաժեշտ արտադրական հզորությունների՝ պահպանելով Apple-ի որակի վերահսկման չափանիշները:

Եթե ​​BOE-ն չկարողանա բավարարել այս պահանջները, Apple-ը, ամենայն հավանականությամբ, կդիմի այլ մատակարարների, ինչպիսիք են Samsung-ը և LG Display-ը LPTO վահանակների համար, իսկ BOE-ին կվստահի LPTS-ի վրա հիմնված OLED վահանակների մատակարարումը՝ ավելի հին iPhone և iPhone SE4 մոդելների համար:


 
 
 
 
  • Արխիվ