Huawei-ը ներկայացրել է FreeClip անլար ականջակալը, որն իսկապես անսովոր դիզայն ունի (լուսանկար)

13 դեկտեմբերի, 2023  14:38

Huawei-ը ներկայացրել է իր վերջին՝ FreeClip անլար ականջակալը, որոնք անսովոր դիզայն և նորարարական կառուցվածք ունի։

FreeClip-ը, անկասկած, ամենաանսովոր անլար ականջակալներից մեկն է (True Wireless Stereo; TWS): Դրա ձևը, որը բաղկացած է երեք տարրերից՝ Comfort Bean, Acoustic Ball և C-bridge, էրգոնոմիկայի և նորարարական տեխնոլոգիաների համադրություն է:

huawei-freeclip-open-ear_large.jpg (80 KB)

Comfort Bean-ն ունի էրգոնոմիկ ձև, որը յուրօրինակ կերպով հարմարեցված է մարդու ականջի կառուցվածքին: Acoustic Ball, որը հենց ականջակալն է, հիմնված է արտաքին ականջի իրական մոդելների ձևերի վրա, ունի օպտիմալ չափեր և հարմար է կրելու համար: C-bridge՝ միացնող տարրը, հագեցած է հարմարվողական սենսորով, որպեսզի կարգավորի սեղմող մեխանիզմի սեղմման ուժը: Հետաքրքիր է, որ FreeClip-ն առաջին բաց տիպի TWS ականջակալն է՝ առանց աջ և ձախ ականջակալի բաժանման:

huawei-freeclip.jpg (41 KB)

Ըստ պարամետրերի՝ մեկ լիցքավորումը բավարար է ականջակալի ութ ժամ աշխատանքի համար, իսկ լիցքավորման պատյանի օգնությամբ՝ մինչև 36 ժամ։ Ականջակալն ունի արագ լիցքավորման աջակցություն, ջրակայուն է (IP54), ունի նաև SBC, AAC և L2HC կոդեկների աջակցություն։ Յուրաքանչյուր ականջակալը կշռում է ընդամենը 5,6 գրամ: 10,8 մմ տրամագծով դինամիկ դրայվերներն ապահովում են բարձրորակ ձայն:

Huawei FreeClip նոր ականջակալը հասանելի կլինի դեկտեմբերի վերջին և սպառողներին կառաջարկի առաջադեմ անլար ականջակալ օգտագործելու եզակի փորձառություն։

Նշենք, որ FreeClip-ը Fashion Forward շարքի մի մասն է, որն առաջարկում է յուրահատուկ դիզայներական լուծումներ, այդ թվում՝ ականջակալներ, որոնք նման են նորաձևության աքսեսուարներին: Նորույթն արժե 200 եվրո։


 
 
 
 
  • Արխիվ