Թոփ 3 անլար ականջակալ, որոնք $100-ից քիչ արժեն

25 մարտի, 2024  17:32

«Палач» կայքը հրապարակել է մինչև 105 դոլար արժողությամբ անլար ականջակալների թոփ եռյակը, որոնք աչքի են ընկնում գնի համեմատ ունեցած հնարավորություններով։

Երրորդ տեղում Realme Buds Air 5-ն է՝ մոտ 50 դոլար արժողությամբ: Այս մոդելն ունի մեծ 12,4 մմ դինամիկ դրայվերներ և վեց միկրոֆոն, որոնց շնորհիվ ականջակալը լավ մեկուսացնում է ֆոնային աղմուկը զանգերի ժամանակ։ Ականջակալն ունի նաև մինչև 50 դեցիբել աղմուկի ակտիվ չեղարկման գործառույթ, թափանցիկության ռեժիմ, ժեստերի կառավարման և Dolby Atmos-ի տարածական աուդիո աջակցություն: Մեկ լիցքավորմամբ ականջակալն աշխատում է մինչև 7 ժամ, իսկ պատյանից լիցքավորելու դեպքում՝ մինչև 39 ժամ։

realme-Buds-Air-5-Pro_fonearena-10.jpg (94 KB)

Երկրորդ տեղում Xiaomi Redmi Buds 5 Pro-ն է, որն արժե մոտ 76 դոլար։ Ականջակալն ունի 10 մմ և 11 մմ տիտանի ծածկույթով դինամիկներ, մինչև 52 դեցիբել աղմուկի նվազեցում, թափանցիկության ռեժիմ և ժեստերի կառավարում: Այս մոդելը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել մինչև 10 ժամ, իսկ պատյանից լիցքավորվելու դեպքում՝ մինչև 38 ժամ։ Ի թիվս այլ հատկանիշների, այն ունի նաև պաշտպանություն խոնավությունից և փոշուց՝ համաձայն IP54 ստանդարտի:

Redmi-Buds-5-Pro-1.jpg (91 KB)

Այս ընտրանիում լավագույնն է ճանաչվել OnePlus Buds 3-ը, որի գինն սկսվում է մոտ 96 դոլարից։ Այս ականջակալն ունի 10,4 և 6 մմ երկակի դինամիկ դրայվերներ՝ ցածր հաճախականությունների օպտիմալացման համար BassWave տեխնոլոգիայի աջակցությամբ: Այն ունի մի փոքր ավելի բարձր պաշտպանություն՝ IP55, ինչպես նաև 3D Audio տարածական ձայնի և LHDC 4.0 Hi-Res կոդեկի աջակցություն: OnePlus ականջակալն ունի նաև թափանցիկության և աղմուկի ակտիվ չեղարկման ռեժիմներ, իսկ մեկ լիցքավորմամբ այն կարող է աշխատել մինչև 10 ժամը, իսկ պատյանից լիցքավորելիս՝ 44 ժամի։

 OnePlus Buds 3.JPG (32 KB)


 
 
 
 
  • Արխիվ