iPhone 16-ի հետևի վահանակը կարող է 7 գույնի փայլատ ապակի ստանալ

1 մայիսի, 2024  10:16

Նոր iPhone 16-ի հետևի հատվածը կարող է ունենալ նույն գունավոր փայլատ ապակի, որն օգտագործվում է ստանդարտ iPhone 15 մոդելներում, այս մասին հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով չինական աղբյուրներին։

Անցյալ տարի Apple-ը iPhone 15-ի և iPhone 15 Plus-ի վրա ներկայացրեց հատուկ կրկնակի իոնափոխանակման ապակու տեխնոլոգիա՝ փայլեցված նանոբյուրեղային մասնիկներով, ինչը ապակու հետևի շերտին տալիս է փայլատ էֆեկտ, որը կոնտրաստի մեջ է հիմնական շրջանակի գույնի հետ:

Ընկերությունն ինքը այս տեխնոլոգիան նկարագրել է այսպես.

«Սմարթֆոնում առաջին անգամ գույնը թափանցում է հետևի ապակու միջով՝ ստեղծելով հինգ գեղեցիկ գույն։ Հետևի ապակե վահանակն ամրացված է օպտիմիզացված կրկնակի իոնափոխանակման գործընթացի միջոցով, փայլեցված է նանոբյուրեղային մասնիկներով և փորագրված՝ շքեղ, հյուսվածքային փայլատ ծածկույթ ստեղծելու համար»:

Fixed focus digital մականունով ինսայդերի խոսքով՝ Apple-ը կօգտագործի նույն գործընթացը iPhone 16-ի նոր մոդելներում հետևի ապակի ստեղծելու համար, սակայն այժմ կլինի յոթ գույն՝ հինգի փոխարեն։

Խոսվում է նաև տեսախցիկների հատվածի դիրքի հնարավոր փոփոխության մասին․ այն կարող է անկյունագծից փոխվել ուղղահայացի։ Արդյունքում դրա դիզայնը նման կլինի iPhone X-ին կամ iPhone 12-ին։

Սպասվում է, որ iPhone 16-ը կթողարկվի մոտ սեպտեմբերի կեսերին:


 
 
 
 
  • Արխիվ