Ներկայացվել է բացառիկ Redmi Note 13 Pro+ սմարթֆոն՝ նվիրված Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

1 մայիսի, 2024  15:42

Xiaomi ընկերությունը ֆուտբոլասերների և Արգենտինայի հավաքականի համար ներկայացրել է Redmi Note 13 Pro+ սմարթֆոնի բացառիկ տարբերակը։ Այս մասին հայտնում է Mobiltelefon կայքը։

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոններին նվիրված սմարթֆոնի հետևի վահանակն ստացել է դիզայն, որը նմանակում է թիմի 10 համարի մարզաշապիկը, որը կրել է թիմի ավագ Լիոնել Մեսսին։ Ինքը՝ ֆուտբոլիստը, չի մասնակցում գովազդային նյութերին, իսկ հեռախոսի հետևի վահանակին տպագրված մարզաշապիկի վրա նրա անունը նշված չէ։

Բացի դրանից՝ բացառիկ դիզայնով Redmi Note 13 Pro+-ը ստացել է անսովոր կապույտ USB-C լար, կապույտ և սպիտակ 120 Վտ լիցքավորման բլոկ՝ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերանշանով և ոսկե սեղմակ՝ SIM քարտի սկուտեղը դուրս հանելու համար: Մնացած առումներով նորույթը ոչնչով չի տարբերվում այս սմարթֆոնի հիմնական տարբերակից։

Արտասովոր դիզայնով Redmi Note 13 Pro+-ն այս պահին ներկայացված է միայն Հնդկաստանում։ 12/512 ԳԲ տարբերակով սարքը վաճառքում կհայտնվի մայիսի 15-ին՝ 35,000 ռուփի (մոտ 420 դոլար) գնով։ 

messi.JPG (76 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ