Արհեստական բանականությունը ՏՏ հսկաներին օգնել է 1 տարում կապիտալիզացիան ավելացնել $2,4 տրիլիոնով

18 հոկտեմբերի, 2023  17:20

Տեխնոլոգիական խոշորագույն ընկերությունների՝ Apple-ի, Microsoft-ի, Alphabet-ի, Amazon-ի և NVIDIA-ի բաժնետոմսերի արժեքը արհեստական բանականության շնորհիվ մեկ տարվա ընթացքում աճել է միջինը 36%-ով կամ այդ ընկերությունների շուկայական կապիտալիզացիան ավելացել է 2,4 տրիլիոն դոլարով։ Այս մասին ասվում է Euroscape-ի տարեկան զեկույցում (PDF), որը ներկայացրել է վենչուրային կապիտալի Accel ընկերությունը։

Ամենաուշագրավ առաջընթացը գրանցել է NVIDIA-ն՝ միանալով «տրիլիոնատերերի» ակումբին. ընկերության շուկայական կապիտալիզացիան այժմ կազմում է ավելի քան 1 տրիլիոն դոլար: Արտադրողն այս արդյունքին հասել է արագացուցիչների շնորհիվ, որոնք օգտագործվում են գեներատիվ արհեստական ​բանականության շատ առաջադեմ մոդելներում:

Ամպային ծառայություններ առաջարկող և SaaS սխեմայով գործող ընկերությունների ինդեքսը տարեսկզբից աճել է 29%-ով, այդ թվում՝ Salesforce-ի, Palantir-ի և Unity-ի ինդեքսը։ Անցած տարին այս հատվածի համար չափազանց անհաջող էր. ներդրողների արտահոսքի պատճառով նրանք կորցրել էին 1,6 տրիլիոն դոլար։ Շուկան վերականգնվում է շատ ավելի արագ, քան «․com» տիրույթի ճգնաժամից հետո․ Nasdaq Composite-ի տեխնոլոգիական ինդեքսն արդեն իսկ վերականգնել է 18-ամսյա բարձր ցուցանիշի 80%-ը:

accel_1.jpg (64 KB)

Cloud-ի և SaaS-ի աճի հիմնական գործոնը արհեստական բանականության տեխնոլոգիաներն են. ամենաշատ գումարն այստեղ ներգրավել է OpenAI-ը՝ $10 մլրդ, Inflection-ը 1,3 մլրդ դոլարով երկրորդ տեղում է: Եվրոպայում գեներատիվ արհեստական բանականության ամենամեծ մշակողները ֆրանսիական ընկերություններն են՝ Hugging Face (235 միլիոն դոլար), Poolside (126 միլիոն դոլար) և Mistral AI (113 միլիոն դոլար): Միաեղջյուր ընկերությունների (ունեն $1 մլրդ կապիտալիզացիա) թիվը վերադարձել է մինչ համաճարակային մակարդակին, սակայն արհեստական բանականության մշակողների մասնաբաժինը նրանց մեջ աճել է՝ 40% Եվրոպայում ու Իսրայելում և 80%՝ ԱՄՆ-ում։

Այնուամենայնիվ, տեխնոլոգիական արդյունաբերության համար տարին բավական դժվար է եղել․ ընկերություններն ավելի քիչ գումար են կարողացել ներգրավել, արդյունքում դրանց շուկայական գինը կտրուկ նվազել է։ Խաղացողներն իրենք այժմ ավելի մեծ ուշադրություն են դարձնում աճին և ընդլայնմանը, այլ ոչ թե կարճաժամկետ շահույթին, իսկ տոկոսադրույքների բարձրացման պայմաններում կապիտալը թանկացել է: Արդյունքում, Euroscape-ի ցուցակում աճի տեմպը 2021-ի առաջին եռամսյակի 68% միջին ցուցանիշից 2023-ի երկրորդ եռամսյակում իջել է մինչև 23%:

accel_2.jpg (81 KB)

Վերջապես, տեխնոլոգիական խոշոր ընկերությունների մասնակցությամբ գնումների թիվը կտրուկ նվազել է։ 2021-ին նրանց մասնակցությամբ գործարքների թիվը եղել է 27, իսկ 2022-ին՝ 26, իսկ այս տարի՝ ընդամենը 10: Վերջերս Microsoft-ը ավարտին հասցրեց ամենախոշոր խաղային ստուդիայի Activision Blizzard-ի գնման գործարքը։ Ընկերությունների համար միաձուլումը հեշտ չէր, և նրանք պետք է հաղթահարեին կարգավորող մարմինների դիմադրությունը ողջ աշխարհում։

 


 
 
 
 
  • Արխիվ