Ո՞ր սմարթֆոնների վրա WhatsApp-ը կդադարի աշխատել. Ստուգեք՝ արդյոք ձեր հեռախոսը ցանկում է

27 սեպտեմբերի, 2023  20:50

WhatsAppկդադարի աշխատել 4.1-ից ցածր 16 Android սարքերի վրա, որոնք թողարկվել են 2011-ից 2013 թվականներին: Այս տարվա հոկտեմբերի 24-ից այս հնացած գաջեթների օգտատերերն այլևս չեն կարողանա օգտվել հանրահայտ մեսենջերից։

Ըստ 91mobiles-ի՝ WhatsApp-ն այլեւս հասանելի չի լինի հետևյալ մոդելների վրա.

  1. Samsung Galaxy Note 2 (2012)
  2. Samsung Galaxy S2 (2011)
  3. Samsung Galaxy Nexus (2011)
  4. Samsung Galaxy Tab 10.1 պլանշետ (2011)
  5. Google Nexus 7 պլանշետ (2013)
  6. HTC One (2013)
  7. Motorola Xoom պլանշետ (2011)
  8. Motorola Droid Razr (2011)
  9. HTC One M7 (2013 թ.)
  10. HTC Desire HD (2011)
  11. HTC Sensation (2011)
  12. LG Optimus 2X (2011)
  13. LG Optimus G Pro (2013)
  14. Sony Xperia Z (2013 թ.)
  15. Sony Xperia S2 (2012)
  16. Sony Ericsson Xperia Arc3 (2012)

Այս սարքերը դադարել են թարմացումներ ստանալ 2012 թվականին Android 4.1-ի թողարկումից հետո, ինչը դրանք անհամատեղելի է դարձնում WhatsApp-ի վերջին տարբերակների հետ:

Եթե թվարկված սարքերի սեփականատերերը ուզում ե, շարունակել օգտագործել այս մեսսենջերը, պետք է ձեռք բերեն նոր սմարթֆոն, որն աջակցում է Android 5.0 և ավելի նոր օպերացիոն համակարգի տարբերակները, կամ ընտրեն iOS 12 և ավելի բարձր, ինչպես նաև KaiOS 2.5.0 և ավելի նոր տարբերակներով աշխատող սարքեր:

Ինչպե՞ս պարզել, թե Android-ի որ տարբերակն է ձեր հեռախոսում

Ձեր սարքում Android-ի տարբերակը ստուգելու համար կարող եք բացել կարգավորումները, այնուհետև գնալ «Սարքի մասին» բաժինը և ընտրել «Ծրագրային տեղեկատվություն», որտեղ կարող եք տեղեկություններ գտնել ձեր գաջեթում տեղադրված Android-ի տարբերակի մասին։

Հնացած սարքերի աջակցությունը կարող է դադարեցվել այն պատճառով, որ դրանք չեն կարողանում ապահովել մեսենջերի անվտանգ և արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև սահմանափակում են նոր գործառույթներ և թարմացումներ ներկայացնելու հնարավորությունը:


 
 
 
 
  • Արխիվ