Որո՞նք են 2023-ի 1-ին կիսամյակի ամենաշատ վաճառված սմարթֆոնները

29 օգոստոսի, 2023  12:04

PhoneArena կայքը, վկայակոչելով Omdia վերլուծական ընկերության տվյալները, ներկայացրել է 2023-ի առաջին կիսամյակի ընթացքում ամենաշատը վաճառված սմարթֆոնների ցանկը։ Առաջին տեղում է iPhone 14 Pro Max-ը։

Նշված ժամանակահատվածում վաճառվել է 26,5 մլն հատ iPhone 14 Pro Max։ Երկրորդ տեղում iPhone 14 Pro-ն է՝ 21 մլն, իսկ երրորդ տեղում է iPhone 14-ը՝ 16,5 մլն ցուցանիշով։ Չորրորդ տեղը ևս զբաղեցրել է Apple-ի արտադրանք․ վաճառվել է 15,5 մլն միավոր iPhone 13։

Հինգերորդ տեղը զբաղեցրել է բյուջետային Samsung Galaxy A14-ը (12,4 մլն): Դրան հաջորդում են առաջատար սմարթֆոնները՝ Galaxy S23 Ultra (9,6 մլն) և ավելի մատչելի Galaxy A14 5G (9 մլն), A54 5G (8,8 մլն) և A34 5G (7,1 մլն):

Omdia .JPG (75 KB)

Ամենաշատ վաճառվող սմարթֆոնների տասնյակը եզրափակում է iPhone 11-ը, որը թողարկվել է դեռ 2019-ին և մինչ օրս շարունակում է գրավել օգտատերերին՝ շնորհիվ իր գին-որակ հարաբերակցությանը։ Այս տարվա առաջին կիսամյակում iPhone 11-ի վաճառքը հասել է 6,9 միլիոնի: Ընդհանուր առմամբ, 2023-ի առաջին կիսամյակում Apple-ը վաճառել է ավելի քան 86 մլն միավոր սմարթֆոն։

Նշենք, որ Apple-ն իր iPhone 15 շարքի հեռախոսները կներկայացնի սեպտեմբների 12-ին։ Apple-ի նոր սարքերը գնելու նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին, իսկ վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ին։ Հնարավոր է, որ հոկտեմբերին Apple-ը կներկայացնի մեկ այլ նորույթ՝ Apple M3 պրոցեսորով առաջին Mac համակարգիչը։ Աս պահին հայտնի չէ՝ արդյոք ընկերությունը նախատեսում է առանձին միջոցառում կազմակերպել դրա շնորհանդեսի համար, թե ոչ։


 
 
 
 
  • Արխիվ