Հսկայական Pad 6 Max պլանշետ, Mix Fold 3 ծալովի սմարթֆոն և Band 8 Pro ֆիթնես թրեքեր. Xiaomi-ն հետաքրքիր նորույթներ է ներկայացրել

15 օգոստոսի, 2023  21:25

Տեխնոլոգիական հսկա Xiaomi-ն մի քանի շատ հետաքրքիր սարքեր է ներկայացրել՝ Pad 6 Max պլանշետ, Mix Fold 3 ծալովի սմարթֆոն և Band 8 Pro ֆիթնես թրեքեր: Բոլոր սարքերը ստացել են շատ հետաքրքիր բնութագրեր և միանշանակ արժանի են ուշադրության:

Xiaomi Pad 6 Max

Xiaomi-ի Pad 6 Max-ն իր նախորդ մոդելներից առանձնանում է 14 դյույմանոց տպավորիչ էկրանով և Snapdragon 8+ Gen 1 առաջատար չիպով: 2880x1800 պիքսել (2.8K) լուծաչափով և 120 Հց թարմացման արագությամբ 14 դյույմանոց էկրանն ապահովում է տեսողական հիանալի փորձառություն: Էկրանի առավելագույն պայծառությունը մինչև 600 նիտ է, մինչդեռ HDR10 և Dolby Vision տեխնոլոգիաների աջակցությունն ապահովում է պատկերի ցնցող հստակություն: Նույնիսկ կապույտ լույսը երկար օգտագործման ժամանակ նվազագույնի է հասցված գերմանական TÜV Rheinland հավաստագրման շնորհիվ։

Pad 6 Max.jpg (307 KB)

Pad 6 Max-ի կատարողականի համար պատասխանատու է Snapdragon 8+ Gen 1 չիպը, որն ունի մինչև 16 ԳԲ LPDDR5X օպերատիվ հիշողություն և 256 ԳԲ-ից մինչև 1 ՏԲ UFS 3.1 ներկառուցված հիշողություն: Պլանշետի հետևի մասում կա երկու տեսախցիկ՝ 50 ՄՊ հիմնական և 2 ՄՊ խորության սենսոր: Առջևի տեսախցիկը 20 ՄՊ է։

Պլանշետն աշխատում է Android-ով (չճշտված տարբերակով), ունի պլանշետների համար նախատեսված MIUI ինտերֆեյս և օպտիմիզացված է մեծ էկրանների համար: Սա օգտվողներին թույլ է տալիս մինչև չորս հավելված գործարկել նույն էկրանին՝ առանձնացված ռեժիմով:

10,000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն աջակցում է 67 Վտ արագ լիցքավորում, ինչը թույլ է տալիս սարքն ամբողջությամբ լիցքավորել մեկ ժամից մի փոքր ավելի ժամանակում: Կա նաև USB-C 3.2 Gen 1 ելք բարելավված կապի համար:

Xiaomi-ն նաև ներկայացրել է ստիլուս և ստեղնաշարի պատյան՝ ներկառուցված սենսորային վահանակով Pad 6 Max-ի համար, ինչը պլանշետը վերածում է նոութբուքի: 8/256 ԳԲ տարբերակի համար Pad 6 Max-ի գինը Չինաստանում սկսվում է 3600 յուանից (մոտ 495 դոլար):

Mix Fold 3

Xiaomi-ին նաև հայտարարել է մեկ այլ նորույթի՝ ֆլագմանային ծալովի Mix Fold 3 սմարթֆոնի մասին, որն ունի անհավանական ամրություն և առաջադեմ հնարավորություններ։ Այս սմարթֆոնն արժանի մրցակից կլինի Samsung Galaxy Z Fold5 ճկուն սարքին։

Ընկերությունը վստահեցնում է, որ սմարթֆոնը կարող է դիմանալ ծալման ավելի քան 500,000 ցիկլի, ինչը 300,000-ով ավելի է մրցակիցների նույն ցուցանիշից։ Նորույթը համալրված է 6,56 դյույմ անկյունագծով և Full HD+ լուծաչափով արտաքին AMOLED էկրանով։ Ներքին ճկուն LTOP OLED էկրանը 8,03 դյույմ է՝ 2K լուծաչափով: Երկու էկրաններն էլ աջակցում են թարմացման մինչև 120 Հց հաճախականություն, իսկ լույսի պայծառությունը հասնում է մինչև 2600 նիտի։

Mix Fold 3.jpg (191 KB)

Mix Fold 3-ն ունի չորս հիմնական տեսախցիկ, որոնք օպտիմիզացվել են Leica-ի հետ միասին։ 50 ՄՊ լուծաչափով Sony IMX800 հիմնական սենսորն ունի օպտիկական կայունացման (OIS) աջակցություն։ Կան նաև երկու 10 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակներ՝ 3x և 5x խոշորացմամբ: Բացի դրանից, 12 ՄՊ գերլայնանկյուն սենսորը և առջևի երկու 20 ՄՊ տեսախցիկն ընդլայնում են սմարթֆոնի լուսանկարչական հնարավորությունները:

Mix Fold 3-ն աշխատում է Snapdragon 8 Gen 2 չիպով, որն ունի մինչև 16 ԳԲ LPDDR5X օպերատիվ և մինչև 1 ՏԲ UFS 4.0 ներկառուցված հիշողություն: Մարտկոցի հզորությունը 4800 մ/Աժ է՝ 67 Վտ լարային լիցքավորման և 50 Վտ անլար լիցքավորման աջակցությամբ։

Mix Fold 3-ի յուրօրինակ սև տարբերակն ունի Dragon Scale Fiber կերամիկական կորպուս, որը սարքին անհավատալի ամրության է հաղորդում։ Բաց վիճակում հեռախոսի հաստությունը 5,26 մմ է, իսկ ծալված վիճակում՝ 10,96 մմ։

Xiaomi Mix Fold 3-ի 12/256 ԳԲ տարբերակի գինը Չինաստանում սկսվում է 9000 յուանից (մոտ 1235 դոլար):

Xiaomi Band 8 Pro

Xiaomi-ն ներկայացրել է նաև Band 8 Pro ֆիթնես թրեքերը: Նոր մոդելն ունի ավելի մեծ էկրան և ակտիվությունը ֆիքսով բարելավված սենսոր՝ հաստատելով սարքի դերը որպես հուսալի ուղեկից ֆիթնեսի սիրահարների համար:

Band 8 Pro-ն ունի 1,74 դյույմանոց AMOLED էկրան՝ 480x336 պիքսել լուծաչափով և 60 Հց թարմացման հաճախականությամբ, ինչը 0,1 դյույմով և 30 Հց-ով ավելի է նախորդ մոդելի համեմատ։ Ըստ Xiaomi-ի՝ մեկ լիցքավորմամբ նորույթը կարող է աշխատել մինչև 14 օր կամ մինչև 6 օր՝ Always-on Display ակտիվացված ռեժիմով։

Band 8 Pro.jpg (224 KB)

Ընդլայնված օպտիկական սենսորը չափում է սրտի կծկումների հաճախությունը և թթվածնով արյան հագեցվածության մակարդակը: NFC-ն և GPS-ն ընդլայնում են առողջական տվյալներին հետևելու փորձառությունը՝ առաջարկելով մարզման 150-ից ավելի ռեժիմ և ջրից պաշտպանություն մինչև ճնշման 5 աստիճան: Սարքի հաստությունը 9,9 մմ է, իսկ քաշը՝ 22,5 գրամ։

Xiaomi Band 8 Pro-ի գինը Չինաստանում 399 յուան է (մոտ 55 դոլար):


 
 
 
 
  • Արխիվ