Անսպասելի փոփոխություններ iOS 17-ում. iPhone-ի «Հեռախոսի» դիզայնը երկար տարիների ընթացքում առաջին անգամ կփոխվի (ֆոտո)

10 օգոստոսի, 2023  16:43

iOS 17 օպերացիոն համակարգի նոր տարբերակում սպասվում են ոչ միայն ֆունկցիոնալության բարելավումներ, այլեւ դիզայնի որոշ փոփոխություններ։ Ամենամեծ թարմացումներից մեկը կլինի «Հեռախոս» հավելվածում զանգի ավարտի կոճակի տեղակայման փոփոխությունը, հայտնում է CNBC-ն:

Երկար ժամանակ զանգի ավարտի կոճակը գտնվում էր էկրանի ներքևի մասի կենտրոնում, եւ շատ օգտատերեր սովոր են այդ տեղսակայմանը։ Սակայն iOS 17-ի նոր տարբերակում Apple-ը որոշել է այս կոճակը տեղափոխել էկրանի ստորին աջ անկյուն։ Այս փոփոխությունը նախատեսված է հավելվածի ֆունկցիոնալ տարրերի օգտագործումն ավելի հարմար և էրգոնոմիկ դարձնելու համար։

Buttons in iOS17

Մի շարք այլ կոճակների տեղակայումը նույնպես կվերանայվի: Որոշ կոճակներ, ինչպիսիք են զանգը բարձրախոսին փոխանցելու, խոսափողը միացնելու կամ խոսակցությանը մասնակիցներ ավելացնելու համար նախատեսված կոճակները, նույնպես կտեղափոխվեն ներքև՝ տարրերի տրամաբանական և հարմար հիերարխիա ապահովելու համար:

Բազմաթիվ օգտատերերին, հավանաբար, ժամանակ կպահանջվի կոճակների նոր դասավորությանը հարմարվելու համար: Դրանց տեղակայման փոփոխությունը կարող է որոշակի տարակուսանք առաջացնել նրանց համար, ովքեր երկար ժամանակ օգտագործել են հավելվածը ինտուիտիվ մակարդակով: Այնուամենայնիվ, Apple-ը վստահ է, որ նոր դասավորությունը կլինի ավելի հարմարավետ:

Հիշեցնենք, որ iOS 17-ը ներկայացվել է WWDC 2023 կոնֆերանսին, որը տեղի է ունեցել հունիսի սկզբին։ Օպերացիոն համակարգը ներկայումս գտնվում է բետա թեստավորման փուլում և նախատեսվում է թողարկել սեպտեմբերին:


 
 
 
 
  • Արխիվ