2023-ի 10 լավագույն բյուջետային սմարթֆոնները

26 մայիսի, 2023  20:10

Gizchina կայքը կազմել է 10 լավագույն բյուջետային սմարթֆոնների ցանկը, որոնք կարելի է գնել 2023-ին, և պատմել է այդ սարքերի դրական և բացասական կողմերի մասին:

Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Motorola Moto G62-ը։ Ըստ կայքի՝ այս հեռախոսի  հիմնական առավելություններն են լավ մտածված դիզայնը, մեկ լիցքով մարտկոցի աշխատանքի տևողությունը, որ տպավորիչ է, և «մաքուր» Android 12-ը: Ինչ վերաբերում է թերություններին, ապա դա դանդաղ լիցքավորումն է (չնայած, որ մարտկոցի հզորությունը 5000 մ/Աժ է), միջին որակի տեսախցիկը և երբեմն թուլացող կատարողականությունը։

Երկրորդ տեղում Nokia G60 5G-ն է։ Այս սմարթֆոնն ունի մեծ էկրան, պատշաճ հիմնական տեսախցիկ, մարտկոցի կայուն կյանք և երկարաժամկետ ծրագրային աջակցություն արտադրողի կողմից: Ինչ վերաբերում է թերություններին, ապա այստեղ, ինչպես նախորդ դեպքում, դա դանդաղ լիցքավորումն է 20 Վտ հզորությամբ և միջին ցուցանիշներով օժանդակ տեսախցիկները:

Երրորդ տեղում Realme C35-ն է։ Այս սմարթֆոնը, ըստ Gizchina-ի, այս կատեգորիայի հեռախոսների մեջ ունի լավագույն դիզայնը, գունավոր էկրան, որը հստակ պատկեր է ապահովում, ինչպես նաև որակյալ տեսախցիկ։ Սակայն սմարթֆոնի կատարողականը զիջում է մրցակիցներին, իսկ ինքնավարության ցուցանիշներն ու 60 Հց հաճախականությամբ էկրանը նույնպես արժանի չեն գովասանքի։

Չորրորդ տեղում Redmi Note 10 Pro-ն է։ Այս սմարթֆոնը ստացել է բարձրորակ էկրան, տարողունակ մարտկոց և բարձրորակ հիմնական տեսախցիկ, և այս ամենը, իհարկե, էժան է։ Ինչ վերաբերում է թերություններին, ապա արժե հաշվի առնել օպտիկական կայունացման և MIUI ինտերֆեյսի բացակայությունը:

Հինգերորդ տեղը զբաղեցրել է Poco M4 Pro-ն, որն ունի լավ տեսախցիկ և մարտկոցի լավ ինքնավար աշխատանք: Այնուամենայնիվ, սարքի չափերը, MIUI ինտերֆեյսը և մատնահետքի անվստահելի սկաները թերություններ են, որոնց մասին օգտատերերը պետք է տեղյակ լինեն:

Վեցերորդ տեղում Poco M4 Pro 5G-ն է։ Սարքի հիմնական առավելություններն են 90 Հց հաճախականությամբ էկրանը, լավ ինքնավարությունը և 5G-ի առկայությունը։ Թերություններն են միջին որակ ապահովող տեսախցիկները, ոչ իդեալական MIUI ինտերֆեյսը, բազային մոդելում ընդամենը 4 ԳԲ RAM-ի առկայությունը:

Յոթերորդ տեղը զբաղեցրել է Xiaomi Redmi Note 11-ը։ Մոդելի առավելություններն են գերազանց էկրանը, լավ ինքնավարությունը, ցածր արժեքը։ Իսկ թերություններն են կասկածելի MIUI ինտերֆեյսն ու թույլ տեսախցիկները։

Ութերորդ տեղում Redmi 10-ն է։ Այն առանձնանում է 90 Հց հաճախականությամբ էկրանով, լավ ինքնավարությամբ և գրավիչ դիզայնով։ Միաժամանակ էկրանը միջին որակի է, տեսախցիկները՝ նույնպես, իսկ սարքը դանդաղ է լիցքավորվում։

Իններորդ տեղը զբաղեցրել է Nokia G22-ը։ Սարքի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հեշտ է վերանորոգել։ Բացի դրանից, մարտկոցի լիցքը շատ արագ չի սպառվում, իսկ օպերացիոն համակարգը բավականին հաճելի է: Մյուս կողմից՝ սարքի կատարողականությունը բավականին ցածր է, էկրանը՝ միջի որակի է, իսկ օպերացիոն համակարգի թարմացումներ սարքը կստանա ընդամենը երկու տարի։

Վերջապես տասներորդ տեղը զբաղեցրել է Samsung Galaxy A13-ը։ Այս սարքի հիմնական առավելություններն են դիզայնը, պատշաճ տեսախցիկը և երկարաժամկետ ծրագրային ապահովումը: Ինչ վերաբերում է թերություններին, ապա դրանք, առաջին հերթին, ցածր կատարողականությունն են, 5G-ի բացակայությունը և դանդաղ լիցքավորումը:


 
 
 
 
  • Արխիվ