Նոր հայացք սև խոռոչներին. դրանք կարող են լինել ժամանակատարածական թերություններ լինել

28 մայիսի, 2023  15:16

Հնարավոր է, որ սև խոռոչներն այն չեն, ինչ սովորաբար ընդունված է դրանք համարել: Նոր տեսական հետազոտության հեղինակները կարծում են, որ սև խոռոչները կարող են լինել ժամանակատարածական արատներ, այսպես կոչված, տոպոլոգիական աստղեր, որոնք առաջանում են թաքնված տիեզերական չափսերով:  

Տոպոլոգիական աստղերի հասկացությունն առայժմ բացառապես հիպոթետիկ է, այն գոյություն ունի միայն մաթեմատիկական կոնստրուկցիաների տեսքով։ Հասկացությունը, այնուամենայնիվ, կարող է բացատրել տիեզերքի պարադոքսները, որոնք գիտնականներին փակուղու առաջ են կանգնեցնում, ներառյալ սև խոռոչների իրական բնույթը, ինչպես նաև լարերի տեսության կողմից առաջ քաշված որոշ գաղափարներ, որոնք փորձում են ֆիզիկական թվացյալ հակասական օրենքները միավորել մեկ տեսության մեջ:  

Ինչպես նշում է habr.com-ը, ըստ լարերի տեսության՝ տիեզերքի մասնիկները թրթռացող լարեր են, որոնք գոյություն ունեն բազմաթիվ լրացուցիչ հարթություններում, որոնց մասին մենք չգիտենք և չենք տեսնում։ Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները տարիներ շարունակ փորձում են նկարագրել այնպիսի առարկաներ և երևույթներ, որոնք կարող են գոյություն ունենալ նման տիեզերքում: Նրանք նկարագրել են նաև տոպոլոգիական աստղեր կամ տոպոլոգիական սոլիտոններ․ դրանք դատարկ փուչիկների պես մի բան են, որոնք ձևավորվում են ժամանակատարածային հյուսվածքում։

Նոր հետազոտության հեղինակները համակարգչային սիմուլյացիաներ են օգտագործել՝ ցույց տալու համար, որ տոպոլոգիական սոլիտոնները «տեսանելի չափերով և ցրման հատկություններով զգալիորեն նման կլինեն սև խոռոչներին՝ միաժամանակ հարթ և առանց հորիզոնի»: Նրանց կարծիքով՝ այս հիպոթետիկ օբյեկտները գրեթե ճիշտ նման կլինեն սև խոռոչների, ինչպես մենք կարող ենք դրանք պատկերացնել:

Չնայած ժամանակակից գիտության բոլոր հնարավորություններին և շարունակական հետազոտությունների հսկայական քանակին, քիչ բան է հայտնի սև խոռոչների բնույթի մասին: Այս օբյեկտների ներկայիս պատկերացումների համաձայն, խոռոչի կենտրոնում գտնվում է անսահման խտությամբ կետ, այսպես կոչված, սինգուլյարությունը: Բայց խնդիրն այն է, որ, ըստ Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության, անսահման խիտ շրջաններ չեն կարող գոյություն ունենալ, ինչը նշանակում է, որ սինգուլյարության գաղափարը պարզապես ժամանակավոր պատկերացում է, և գիտությունը կարող է հրաժարվել դրանից, երբ պարզի, թե իրականում ինչ է տեղի ունենում սև խոռոչների ներսում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ